00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով կամ ինչն է մեղավոր Հայաստանի անտառների հրդեհների համար

© Sputnik / Karen YepremyanПожар в Хосровском лесу.Сотрудники МЧС РА
Пожар в Хосровском лесу.Сотрудники МЧС РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բնապահպանները հայաստանյան երկու անտառների` Արտավանի և Խոսրովի հրդեհման մեջ դիտավորություն չեն տեսնում։ Նազելի Վարդանյանն ու Հակոբ Սանասարյանը կատարվածը պետական մարմինների անտարբերության հետևանք են համարում։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Հայաստանի անտառների հրդեհների հիմնական պատճառը, «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի համոզմամբ, պետական համակարգի անտարբերությունն է։

«Ինչպե՞ս է, որ լեռնային երկրում անտառներ ունեցողը չի մտածում ուղղաթիռներ ունենալու մասին։ Այն դեպքում, երբ մենք հրաշալի մասնագետներ ունենք, որոնք հրաշալի գիտեն տեղանքը, գիտեն, որ այնտեղ տեխնիկա չի բարձրանում։ Եվ այդ ամենի համար պատասխանը մեկն է` ֆինանսներ չկան»,- ասում է Սանասարյանը` հավելելով, որ շատ ավելի անկարևոր ծախսերի համար պետական կառույցները ֆինանսներ գտնում են։

© Sputnik / Nelli DanielyanՀակոբ Սանասարյան
Акоп Санасарян - Sputnik Արմենիա
Հակոբ Սանասարյան

Նրա խոսքով` Խոսրովի 1700- ամյա բնական անտառը հեշտ չի վերականգնվի։ Նույնիսկ եթե հրդեհից տուժած հատվածում ծառատունկ իրականացվի, այն բնական միջավայր կդառնա միայն տասնյակ տարիներ անց։

«Այս ծավալները տեսնելուց հետո դժվարանում եմ մտածել վերականգնման մասին։ Եթե այդ գոտին ամբողջովին հրդեհվել է, դրա հետևանքների մասին հնարավոր չէ մտածել։ Այն ծառատեսակները, որոնք այնտեղ կան, շատ դժվար են վերականգնվում»,- ասաց բնապահպանը։

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազելի Վարդանյանը ևս առայժմ դժվարանում է գնահատել Արտավանի և Խոսրովի անտառներում հրդեհների հասցրած հնարավոր վնասները, բայց կարծում է, որ բուսական աշխարհից զատ, մեծապես տուժել է նաև կենդանական աշխարհը։

«Այդտեղ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, արջ կան։ Խոսրովի արգելոցում հովազ կա։ Դրանց և՛ կերային բազան է վնասվել, և՛, փաստորեն, միգրացիայի ճանապարհները, և՛ բնակատեղին։ Եվ դժվար է ասել, թե ինչ կլինի այս ամենի հետևանքով»,- ասաց Նազենի Վարդանյանը։

Նախնական տվյալով` Հայաստանում վերջին հրդեհներից տուժել է շուրջ 3000 հա տարածք։ Տուժել են Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ։ Կենդանական աշխարհի վնասների մասին պաշտոնական տվյալներ առայժմ չկան։

Նազելի Վարդանյանը հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված պետական կառույցներին սուղ տեխնիկական միջոցների համար չի մեղադրում`ասելով, որ լեռնային տարածքներ տեխնիկա հասցնելը գրեթե անհնար է։ Փոխարենը, բնապահպանը չի թաքցնում, որ կանխարգելիչ միջոցառումներ հայաստանյան անտառներում գրեթե չեն իրականացվում։

«Անտառի մոտ պետք է ջրային հորեր լինեն, պետք է խրամատներ փորվեն, որպեսզի հրդեհ բռնկելու դեպքում այն հասնի խրամատին ու այլևս չշարունակվի։ Այսինքն` կա մեթոդիկա, կան միջոցառումներ, որոնք պետք է արվեն, բայց չեն արվել ինչ-ինչ պատճառներով` գումարի կամ սուբյեկտիվ այլ պատճառներով»,- ասաց Վարդանյանը։

Ժամանակին չիրականացված կանխարգելիչ միջոցառումներն էլ, նրա խոսքով, այսօր դժվարացնում են հրդեհաշիջման աշխատանքները։

Լրահոս
0