Զինծառայողի գլխարկ

Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դին կախված վիճակում

47
(Թարմացված է 15:41 15.08.2017)
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Աբաս Մամոյի Սլոյանի մահվան հանգամանքները: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի–Sputnik. Այսօր տեղեկություն տարածվեց, որ 2017 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Հացիկ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի օժանդակ կառույցում հայտնաբերվել է նույն գյուղի բնակիչ, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Աբաս Մամոյի Սլոյանի դիակը` կախված վիճակում:

«ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ տասներորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Քննությամբ պարզվել է, որ Ա.Սլոյանը 2017թ. օգոստոսի 13-ին, առավոտյան ինքնակամ թողել է ծառայության վայրը և վերադարձել տուն՝ Հացիկ գյուղ»,–այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու 19-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։

47