Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի նախագահին

10
(Թարմացված է 13:00 15.08.2017)
Սերժ Սարգսյանը ողբերգական վթարի հետևանքով զոհվածների ընտանիքիներին մաղթել է ոգու արիություն և տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին Ալեքսանդրիայի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նշենք, որ մի քանի օր առաջ Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի արվարձանում երկու գնացքի բախման հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել ու վիրավորվել։

ՀՀ նախագահը ցավակցություն և զորակցություն է հայտնել նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին մաղթել ոգու արիություն և տոկունություն, վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։

10