Անձրև Երևանում

Շոգից բողոքելու առիթ էլ չկա. օգոստոսի 15-16-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

17
Առաջիկա օրերին, հատկապես երեկոյան ժամերին սպասվում է անձրև։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 16-17-ը շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 15-16-ը կնվազի 5-6, 18-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում օգոստոսի 15-17-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օգոստոսի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

17