ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Երևանի քաղաքապետարանը մեծ հույսեր է կապում տրանսպորտային բարեփոխումների հետ։ Պաշտոնյաները վստահ են, որ եթե բոլոր ծրագրերը կյանքի կոչվեն, ապա համակարգը տարածաշրջանում լավագույնը կդառնա։
«Մենք մեր համակարգը մշակել ենք Լոնդոնի և աշխարհի տարբեր երկրների փորձը մանրամասն ուսումնասիրելուց հետո։ Մի բան պարզ է` տրանսպորտային ենթակառուցվածքը պետք է ձևավորվի` հաշվի առնելով նրա հնարավորությունները, կարիքները։ Եթե ամեն ինչ ստացվի, երևանյանը տարածաշրջանում լավագույնը կդառնա», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։
Չնայած նրան, որ համակարգը դեռ մինչև վերջ ձևավորված չէ, դրա առավելությունը արդեն ակնհայտ են։ Կիսաքանդ եղած երթուղայիններին կփոխարինեն մեծ և փոքր հարմարավետ ավտոբուսներ։ Փոփոխությունները կազդեն նաև վարորդների վրա` նրանք միանման հագուստ կկրեն, նաև կքննարկվի աշխատավարձերի հարցը։ Երթուղայինների վարորդները օրական վաստակում են միջինը 4000–ից (մոտ 8,5 դոլար) մինչև 6000 (մոտ 12 դոլար) հազար դրամ` 8 ժամվա աշխատանքի համար։
Երևանում կներդրվի ուղեվարձի ավտոմատացված համակարգ, բայց ինչպես դա կգործի` դեռ պարզ չէ։ Հարևան Վրաստանում նման համակարգը գործում է արդեն 9 տարին։
«Ցանկանում ենք զեղչերի համակարգ ներդնել բոլոր սոցիալական խմբերի համար` դպրոցականներից մինչև թոշակառու։ Բոլոր ավտոբուսները հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար», – ասել է Նիկոյանը։
Հատուկ էկրանների վրա կերևա ավտոբուսի տեղաշարժը, ինչը կօգնի մարդկանց ազատվել անվերջ սպասումներից։
Նորամուծությունները կազդեն նաև տրոլեյբուսների վրա, նաև կբացվեն մետրոյի նոր կանգառներ։ Քաղաքապետարանում հույս ունեն երկուս ու կես անգամ նվազեցնել երթևեկության գերծանրաբեռնվածությունը։ Իսկ ամենակարևորն այն է, որ էլ չի լինի «գծի տեր» հասկացողությունը, նրանց կփոխարինեն կազմակերպությունները կամ պետությունն ու կազմակերպությունները։
Նման համակարգը կսկսի գործել 2018թ.–ի վերջից։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


