ՀՀ–ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի մարզի սահմանապահների  ռազմական երդումը

Հայաստանի սահմանապահները երդվել են

34
(Թարմացված է 19:07 11.08.2017)
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի մարզի սահմանապահ վարչությունում օգոստոսի 11–ին կարևոր իրադարձություն է տեղի ունեցել` երիտասարդները ռազմական երդում են տվել։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik.  Միջպետական համաձայնությամբ` տղաները երդվում են հավատարիմ լինել հայ ժողովրդին ու իրենց վրա պատասխանատվություն են վերցնում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության առջև. այսպիսով` նրանք կրկնակի պատասխանատվություն են կրում։

Միջոցառմանը հրավիրված էին գործընկերներ ԱԴԾ–ից, Հայաստանի ոստիկանությունը, Արմավիրի վետերանների խորհրդի նախագահ Յուրի Ալավերդյանը։

  • ՀՀ–ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի մարզի սահմանապահների  ռազմական երդումը
    ՀՀ–ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի մարզի սահմանապահների ռազմական երդումը
    © Sputnik / Stringer
  • ՀՀ–ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի մարզի սահմանապահների  ռազմական երդումը
    ՀՀ–ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի մարզի սահմանապահների ռազմական երդումը
    © Sputnik
1 / 2
© Sputnik / Stringer
ՀՀ–ում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Արմավիրի մարզի սահմանապահների ռազմական երդումը

Սահմանապահի երդումը մարտիկի երդում է, որն առաջինն է դիմավորում թշնամուն ու պարտավոր է պատրաստ լինել ցանկացած փորձության։ Առջևում տղաներին երկու տարի հետաքրքիր ու դժվար ծառայություն է սպասում Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ–ի Սահմանապահ վարչությունների չորսից մեկում` Արմավիրում, Գյումրիում, Արտաշատում կամ Մեղրիում։ Ինչպես ասում են` ռազմական ծառայությունը կյանքի դպրոց է, որից հետո երիտասարդ տղաները իսկական տղամարդ են դառնում։

34
Արխիվային լուսանկար

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

4
(Թարմացված է 11:07 05.03.2021)
«Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում

4
թեգերը:
Քննչական կոմիտե, համազգեստ, Զինվոր, Եղվարդ
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

69
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

69
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի