Հրդեհ Վայոց ձորում

Վայոց ձորի հրդեհը մի կողմից մեկուսացվել է, մյուս կողմից` տարածվել

231
(Թարմացված է 17:21 11.08.2017)
Վայոց Ձորի անտառապատ տարածքի հրդեհը հաջողվել է մեկուսացնել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Վայոց Ձորի անտառից հրդեհը երևի թե Սյունիքի անտառներին չի հասնի։ Հրշեջներին հաջողվել է մի կողմից մեկուսացնել այն։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ով այս պահին գտնվում է դեպքի վայրում։

«Տեղանքը շատ բարդ էր` ձորեր, լանջեր։ Նույնիսկ պատկերացում չունենք, թե որտեղից ենք մտնում, որտեղից դուրս գալիս։ Բայց ժամանակակից տեխնիկայի և պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ, կարծես թե, հաջողվում է կասեցնել կրակի տարածումը։ Քամին խանգարում էր, բայց կարծում եմ կկարողանանք մարել»,– նկարագրելով իրավիճակը, ասաց փոխնախարարը։

Հրդեհի հասցրած վնասի մասին պատկերացում գյուղնախարարությունն առայժմ չունի։ Հայտնի է միայն, որ անտառի հրդեհված հատվածում աճում էր հիմնականում գիհի, մասրենի, ակացիա ծառատեսակներ։

Ինչ վերաբերում է կենդանիներին, փոխնախարարը հույս հայտնեց, որ նրանց հաջողվել է ժամանակին հեռանալ հրդեհված տարածքներից և տեղափոխվել ավելի անվտանգ տեղանք։

Իսկ ԱԻՆ վերջին տեղեկություններով` Ժամը 16:30-ի դրությամբ այրվում է 450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք:

Օգոստոսի 11-ին, ժամը 14.00-ի դրությամբ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում այրվող խոտածածկույթի և անտառների տարածքը կազմում է մոտ 250 հա:

Տեղում աշխատանքներ իրականացնող 92 հրշեջ-փրկարարներին, ԶՈՒ 165 զինծառայողին և ոստիկանության 73 աշխատակցին միացել են նաև Ներքին զորքերի օժանդակ ուժեր:

Դեպքի վայրում են ՀՀ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը և բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

 

231
Արխիվային լուսանկար

Եղվարդի բնակիչը պատերազմի օրերին գնված 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը փորձել է այրել

3
(Թարմացված է 11:06 05.03.2021)
«Եղվարդի 30-ամյա բնակչին, սակայն, չի հաջողվել ամբողջությամբ այրել զինվորական հանդերձանքը, քանի որ քաղաքացիները նկատել են հրդեհը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։

«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:

Նա կալանավորվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում

3
Արխիվային լուսանկար

442 նոր դեպք, 7 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

66
(Թարմացված է 10:47 05.03.2021)
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։

Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։

2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։

Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով

Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։

66
թեգերը:
Հայաստան, Մահ, համավարակ, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Ռենկոյի» խոշոր ներդրումն անժամկետ հետաձգվում է. պատճառը կորոնավիրուսն ու պատերազմն են
Քոչարյանը կարծում է`իր կորոնավիրուսի թեստի պատասխանը կեղծել են, որպեսզի Մոսկվա չմեկնի
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի