ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Քաղծառայության խորհուրդը պատասխանել է աշխատանքից հեռացված ՍԱՊԾ «Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանի դիմումին` հայտնելով, որ ուսումնասիրություններ են իրականացրել ծառայությունում և պարզել` խախտումներ եղել են։
«Ձեր նկատմամբ սահմանված փորձաշրջանն ավարտվելուց հետո Ձեզ չի շնորհվել զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված համապատասխան դասային աստիճան, որով խախտվել է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 4-րդ պարբերության պահանջը»,– ասված է Նարեկ Մանթաշյանի հրապարակած քաղծառայության պատասխան նամակում։
Պետական մարմինը հաստատել է նաև, որ Նարեկ Մանթաշյանին աշխատանքից ազատելով՝ ՍԱՊԾ–ն խախտել է նաև ՀՀ աշխատանքային օրենսդրության պահանջները։
Կատարած ուսումնասիրության արդյունքներն ու բացահայտումները հաշվի առնելով, քաղծառայության խորհուրդը ՍԱՊԾ նախկին աշխատակցին խորհուրդ է տվել դիմել դատարան։
«Իշխան Կարապետյանի այն հայտարարությունները, թե, իբր, իմ ասածներն ապատեղեկատվություն է, հերքվեցին քաղծառայության խորհրդի կողմից և ստացված գրությունն ապացուցեց իմ ասածները»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով քաղծառայության խորհրդից ստացված պատասխանը, ասաց Մանթաշյանը։
Նարեկ Մանթաշյանը հրապարակել է նաև ՍԱՊԾ–ում գյուղատնտեսության նախարարության կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Դրանց համաձայն՝ վերոհիշյալ խախտումներն արվել են ծառայության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետ Արսեն Վարդանյանի ձեռամբ, որը գյուղնախարարությունից խիստ նկատողության է արժանացել։
, «Գոգավան» սահմանային հսկիչ կետի նախկին պետ Նարեկ Մանթաշյանը հայտարարել էր, որ մայիսի 31-ին ընդունվելով աշխատանքի, հուլիսի 12-ին ազատվել է աշխատանքից ՍԱՊԾ պետի, իր պնդմամբ` ապօրինի հրամանով։
Ի դեպ, ՍԱՊԾ պետը ևս դիմել է դատարան իր նախկին աշխատակցի դեմ` պահանջելով, որ վերջինը ներողություն խնդրի իրեն վիրավորելու համար։
«Վստահաբար ասում եմ, որ այդ դատական հայցում նույնպես ՍԱՊԾ–ն կպարտվի»,– համոզմունք հայտնեց Մանթաշյանը,– «իրենց հայտարարությունից հետո ես իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ. մի՞թե կարող է պետական այսպիսի լուրջ կառույցի ղեկավարն այսքան ցածր իրավագիտակցութուն ունենալ։ Իմ այս հայտարարությունը ՍԱՊԾ–ն որակել է որպես վիրավորանք ու դատական ատյանով ներողություն է պահանջում ինձնից»։
Հիշեցնենք, Նարեկ Մանթաշյանը մայիսին հաղթող էր ճանաչվել քաղծառայության հայտարարած մրցույթում և ընդունվել աշխատանքի` 2 ամիս փորձաշրջանով։ Բայց 2 ամիս անց նրան խաբեությամբ համոզել են աշխատանքից ազատվելու դիմում գրել։ Մանթաշյանը գրել է, բայց առանց ամսաթվի, իսկ երբ օրենքով նախատեսված 3 օրվա ընթացքում հետ է պահանջել այն, մերժում է ստացել։
Նարեկ Մանթաշյանն այդ մասին բաց նամակով դիմել է վարչապետին և հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան։ Գլխավոր դատախազությունում ևս այդ հարցով քննություն է սկսվել։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Եղվարդ քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել զինվորական հանդերձանքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձ կատարելու համար։
«Եղվարդի 30-ամյա բնակիչը 2020թ. նոյեմբերի 11-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, դիտավորյալ և վառելանյութի օգտագործմամբ փորձել է հրկիզել Եղվարդի Ազատամարտիկների փողոցում գտնվող, քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ձեռք բերված 17.375.000 դրամ արժողության զինվորական հանդերձանքը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ հրդեհը նկատվել է քաղաքացիների կողմից և մարվել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձ) 3-րդ մասի 1-ին կետով:
Նա կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է:
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 5249 մարդ, կատարվել է 744863 թեստավորում, առողջացել են վարակվածներից 164463-ը։ Գրանցվել է մահվան 3215 դեպք (+7)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2-ով և հասել 822-ի։
Հիշեցնենք` 2020թ.–ի մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվեց և տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվեցին, բայց սահմանվեցին պարտադիր պահանջներ։
Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր էր։ Դիմակ կարող էին չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները։
2020թ.–ի սեպտեմբերի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց, որ երկրում սեպտեմբերի 12–ից մինչև 2021թ.–ի հունվարի 11–ը կգործի կարանտինի ռեժիմ։ Որոշ սահմանափակումներ մեղմացվեցին, բայց հասարակական վայրերում դիմակ դնելու պահանջը շարունակեց գործել։
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Հաշվի առնելով կորոնավիրուսի 3–րդ ալիքի գոյությունն աշխարհում և այն փաստը, որ Հայաստանում վարակակիրների թիվը շարունակում է բարձր մնալ` 2021թ.–ի հունվարի 11–ին ՀՀ կառավարությունը որոշեց երկրում կարանտինային ռեժիմը երկարաձգել ևս 6 ամսով։ Այն կտևի մինչև 2021թ.–ի հուլիսի 11–ը։


