Նոր հաճախորդների որոնման գործում քիմմաքրման կենտրոնները ակտիվ ներդրում են զեղչային համակարգը։ Իսկ 40 և ավելի մեծ տարիքի մարդիկ չեն սիրում նման կենտրոնները, չնայած` աշխարհում առաջին քիմմաքրման կենտրոնը հայտնվել է նրանց ծնվելուց առաջ։
«Չենք դիմել և չենք պատրաստվում դիմել։ Պետք է կարողանալ խնայել, իսկ ջահելները դա չեն կարող։ Մաքրման միջոցները կարելի է գնել խանութից, մի քիչ աշխատել տունը և ինքնուրույն մաքրել` լինի դա վերարկու թե ծածկոց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում բնակվող Հեղինեն։
Պարզվեց, որ Հեղինեի նմանները Երևանում շատ են։ Նրանք 40-ից բարձր կանայք են, որոնք կարծում են, որ տան պայմաներում լվածք անելը ոչ միայն ավելի արդյունավետ է (քիմմաքրման կենտրոնում այն կարող են փչացնել), այլև թույլ է տալիս խնայողություն անել։
Մի քանի տարի առաջ քիմմաքրումը բացարձակ ակտուալ չէր, բայց այսօր պատկերն ուրիշ է։ Վերջին 10 տարիներին Հայաստանում բացվեց մի քանի խոշոր ցանց, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի ավելի շատ հաճախորդ ներգրավեն։ Քիմմաքրման համար պասիվ սեզոն համարվող ամառն այս տարի ամենաակտիվը դուրս եկավ։ Եվ պատճառը, իհարկե, զեղչերի մեջ է։ Քաղաքում շատ են տարբեր գովազդային վահանակներ, որոնք հայտնում են զեղչերի մասին։ Համացանցում նույն պատկերն է։
«Կաշվե բաճկոնի մաքրումը կարժենա 6500 դրամ (մոտ 13,5 դոլար), բայց եթե բերեք նաև անդրավարտիք կամ վերնաշապիկ (մոտ 1000 դրամ), ապա վերնաշապիկի համար կգործի 27% զեղչ»,- ասել է Երևանի քիմմաքրման կենտրոններից մեկի աշխատողը։
Ստացվում է, որ մաքրել, արդուկել և թարմություն հաղորդել միանգամից երեք կտոր շորին կարժենա 6000 դրամ (մոտ 13 դոլար)։ Տան պայմաններում այդ գործընթացը կարժենա նույն գումարը կամ ավելի շատ։ Առաջին հերթին, ամեն մարդ չգիտի՝ ինչպես ճիշտ հոգ տանել շորին և կարող է փչացնել այն, երկրորդ՝ եթե հաշվի առնել լույսի, ջրի, գազի և մաքրող միջոցների ծախսը, ապա ավելի թանկ կստացվի։
Բայց մինչ մեծերը չեն ցանկանում ընդունել դա, ջահելները օգտվում են այդ ծառայություններից։ Ժամանակները փոխվել են։ Այսօր մարդիկ ավելի շատ են զբաղված և ժամանակ չունեն լվածք անել տունը կամ օգտագործել պապերից եկած մեթոդները, որպեսզի մաքրեն շորերը»,– Sputnik Արմենիա հետ զրույցում ասաց Երևանի քիմմաքրման կենտրոններից մեկի աշխատող Աննան։
Պարզվեց, որ դեռ կան մարդիկ, որոնք ցանկանում են վերարկուն մաքրել գինու քացախով` տունը։
Վարկածներից մեկի համաձայն՝ առաջին մաքրման կենտրոնը բացել են Ֆրանսիայում 1855 թվականին։ Փարիզի ներկման կենտրոնի սեփականատեր Ժան–Բատիստ Ժոլլին հանկարծակի սփռոցի վրա սկիպիդար է լցնում։ Նա նկատում է, որ լուծույթը գոլորշիացել է, իսկ սփռոցն ավելի մաքուր է դարձել։ Շուտով իր որդու հետ նա սկիզբ է դրել շորերի մաքրման գործին։
Ամերիկացինները քիմիական մաքրման հայտնաբերող են համարում Թոմաս Ջենինգսին։ 1820 թվականին նա արդեն առաջարկում էր լաքանները հագուստից հեռացնելու ծառայություններ։
Հայաստանում քիմմաքրումը հայտնվել է 20–րդ դարի երկրորդ կիսամյակում։ Առաջին հայացքից այդ պասիվ բիզնեսը թափ է առնում մեր երկրում։ Խոշոր քիմմաքրման կենտրոնները կուլ տվեցին փոքրերին։
«Մեր շահույթն առաջանում է ընդունած հագուստի թվի տոկոսներից, որոնք հաշվարկվում են ամեն ամսվա վերջ»,– Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հատնել է նման կենտրոնում աշխատող Նինելը։
Հայկական ծրագրավորների կողմից հորինված հատուկ հավելվածը մի քիչ դժվարացնում է նման փոքր կետերի աշխատանքը։ Հավելվածի միջոցով կարելի է մի քանի րոպեում կանչ կատարել մասնագետին, որը ձեր հագուստը կտանի տնից և ձեզ համար հարմար ժամանակ մաքրած տուն կբերի։
Ի՞նչ շորեր չի կարելի հանձել քիմմաքրման
Պարզվում է` այստեղ էլ սահմանափակումներ կան։ Իրենց հարգող ընկերությունները չեն ընդունի վառ ներկած շորեր, ինչպես նաև չեն ընդունի մետաքսից կամ ատլասից շորեր։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։
Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով


