«Առավոտը» հայտնում է, որ Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի կինը մարզի հայտնի ու վաստակավոր բժշկի դուստր է:
Այդ մասին թերթի թղթակցին հայտնել է Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը: Սպանված խորհրդական Մանուկ Սիմոնյանն իր ընտանիքով հենց այս համայնքում էր ապրում, ըստ պարոն Վարդանյանի՝ Սիմոնյանի հորական տանը:
«Բռնությունների մասին տեղյակ չեմ եղել, եթե նման բաներ եղել են: Իմ իմացածով ինքը լավ ամուսնու, լավ հոր, լավ բնակչի կերպար էր, թե երկրորդ դեմքով ինչպես է հանդես եկել ընտանիքում, ես տեղյակ չեմ…իրենք իմ համայնքի բնակիչներն էլ չէին, ուղղակի Մանուկի հորական տանն էին ապրում, Հոկտեմբերյանում բնակարան ունեին, մեզ մոտ հաշվառված չեն»,- ասել է Սարդարապատ համայնքի ղեկավարը:
Ժողովուրդ. «Սպասեք ֆինանսավորման»
«Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանի գրեթե բոլոր բուժհաստատություններում տարվա արդեն երկրորդ ամսին սպառված են լինում պետպատվերները: «Ժողովրդի» խմբագրություն դիմած հիվանդները դժգոհություն են հայտնել, որ իրենց բուժհիմնարկներում հայտնում են, որ պետպատվերի գումարները վերջացել են և հորդորում են հերթագրվել` սպասելով բյուջետային հատկացումներին։ Իսկ ով չի ցանկանում սպասել, ապա բուժման համար պետք է վճարի: «Զավեշտալին այն է, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի թեթև ձեռքով նույնիսկ հղիներն են սկսել լիմիտավորել: Այսինքն՝ հղիները գնում են հիվանդանոց, սակայն նրանց չեն սպասարկում պետպատվերով՝ ասելով, թե «լիմիտն ավարտվել է»: Ահա թե ինչպես են մեր երկրում խթանում ծնելիությունը»,– գրում է «Ժողովուրդը»։
Ժողովուրդ. «Ուր մնացին խոստումները»
«Ժողովուրդն» անդրադարձել է երեկ հրապարակված վիճակագրական տվյալներին, որոնց համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պակասել է 6 հազար 200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 հազարով: «Եթե այս պատկերին «գումարում ենք» Հայաստանից այս կես տարվա ընթացքում մեկնած ու չվերադարձածների թիվը՝ 75 հազար 625 ՀՀ քաղաքացի, պատկերն ավելի ողբերգական է դառնում:
Օրեցօր խորացող ժողովրդագրական այս բացասական ցուցանիշները, սակայն, ուշագրավ են մեկ այլ համատեքստում. ինչպես հիշում եք՝ Սերժ Սարգսյանն ԱԺ առաջին նիստում հայտարարել էր ժողովրդագրական իրավիճակի էական ու կտրուկ բարելավելու անհրաժեշտության մասին, Կարեն Կարապետյանի կառավարությունն էլ իր ծրագրում էր ամրագրել նույն միտքը՝ խոստանալով արտագաղթի դադարեցման դեմ, ծնելիության բարձրացման, մահացությունների մակարդակի կրճատման համար եւ այս ոլորտի բարելավման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել»,– գրում է թերթը և հավելում. «չնայած իշխանությունների խոստումներին՝ ընդհուպ 2040 թվականին Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելու պնդումներին, ժողովրդագրական վիճակը ոչ միայն որևէ դրական տեղաշարժի չի ենթարկվում, այլև, ընդհակառակը, խորանում են բացասական միտումները՝ լուրջ սպառնալիք դառնալով պետության, ազգային անվտանգության համար»:
«168 ժամ». Խոշոր հարկատուներն ու նրանց վճարած հարկերը
«168 ժամն» էլ անդրադարձել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկին և 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նրանց վճարած հարկերին և տուրքերին։
Թերթը առանձնացրել է 10 գերխոշոր հարկատուների տվյալները՝ համեմատության մեջ դնելով նույն ընկերությունների կողմից 2016 թվականի առաջին կիսամյակում վճարված հարկերի հետ։
«Հանրապետության 10 խոշորագույն հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 102.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 27.3 մլրդ դրամով կամ 36.2%-ով գերազանցում է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը։
10 գերխոշոր հարկատուներից 7-ը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացրել են հարկերը, 3-ը՝ նվազեցրել։
Գազպրոմ Արմենիան նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 91.4 մլն դրամով կամ 0.4%-ով նվազեցրել է հարկերը։ Սակայն այդ նվազումը չի ազդել ընկերության դիրքի վրա. գազային մոնոպոլիստը առաջին կիսամյակում մուծած մոտ 24.5 մլրդ դրամի հարկերով շարունակում է մնալ հանրապետության խոշորագույն հարկատուն։
Երկրորդ տեղում Գրանդ Տոբակոն է, որը հարկերն ավելացրել է 2.78 մլրդ դրամով (23.5%-ով) և հասցրել 14.6 մլրդ դրամի։
Հայաստանի էլեկտրական ցանցերը եզրափակում է խոշորագույն հարկատուների եռյակը։ Ընկերությունը վճարել է շուրջ 11.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 2.66 մլրդ դրամով կամ 28.8%-ով ավելի շատ է, քան 2016 թվականի առաջին կիսամյակում մուծված հարկերը։
Չորրորդ խոշոր հարկատուն Ալեքս Հոլդինգն է։ Նախորդ տարեվերջին ստեղծված այս ընկերությունը փոխարինել է Ալեքս Գրիգին և պետբյուջե է վճարել 11.3 մլրդ դրամի հարկեր։
Հանրապետության երբեմնի խոշորագույն հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, եռապատկել է հարկերը և 3.09 մլրդ դրամից հասցել 9.7 մլրդ դրամի։
Հանքարդյունաբերական մյուս ընկերությունը՝ Գեոպրոմայնինգ Գոլդը, նույնպես հարկերի տպավորիչ աճ է գրանցել։ Ընկերությունը կրկնապատկել է հարկերը և 8.16 մլրդ դրամով զբաղեցրել 6-րդ տեղը։
Վառելիքի ներկրմամբ զբաղվող CPS-ը 7-րդն՝ է 6.18 մլրդ դրամ հարկերով։
Հանքարդյունաբերական ոլորտում գործող Թեղուտը 2017-ի հունվար-հունիսին 1.8 մլրդ դրամով ավելի քիչ է վճարել, քան նախորդ տարվա հունվար-հունիսին, և 6 մլրդ դրամով հանգրվանել է 8-րդ տեղում։
101.4 մլն դրամով հարկերը նվազեցրել է նաև Ինթերնեյշնլ Մասիս Տաբակը (5 մլրդ 347 մլն դրամ)։
Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է ծխախոտի ներկրմամբ զբաղվող Ֆիլիպ Մորիս Արմենիան, որը 1 մլրդ 247 մլն դրամով (32.2%-ով) ավելացրել է հարկերը և հասցրել 5 մլրդ 126 մլն դրամի»,– գրում է «168 ժամը»։
Հրապարակ. «Միսս Հայաստանը` դատարանում»
«Հրապարակը» հայտնում է, որ «Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: Հայցը գտնվում է Արաբկիր և Քանաքեռ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Արթուր Ստեփանյանը։ Օրերս բավարարվել է հայցվորի միջնորդությունը, որով Գոհար Հարությունյանին արգելվել է ցանկացած ձևով «Միսս Հայաստան» ապրանքային նշանի օգտագործումը, ինչպես նաև «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը և անցկացումը:
Թերթը հիշեցնում է, որ մրցույթի եզրափակիչը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին, և արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքները արվել էին, մոդելներից հայտերը ընդունվել էին։
«Export Armenia» փորձագիտական ասոցիացիան վերջերս առաջարկեց հետևյալ գաղափարը` եթե Հայաստանում որևէ ապրանք է արտադրվում, ապա ցանկացած խանութի տեսականու մեջ պետք է առկա լինի այդ արտադրանքի երաշխավորված նվազագույն քանակ։ Ընդ որում՝ առաջարկվում էր ցուցափեղկում տեղ երաշխավորել առհասարակ հայկական ապրանքների համար, ոչ թե նախապատվություն տալ որևէ կոնկրետ ապրանքանիշի։
«Export Armenia»-ի ներկայացուցիչները, որոնց թվում խոշոր ընկերությունների բիզնեսմեններ և մենեջերներ կան, կարծում են, որ մանրածախ վաճառքի հարցում պետք է աջակցել հայրենական արտադրության ապրանքներին, քանի որ շուկայում անհավասար պայմաններ են ստեղծվել նրանց համար։ Հայաստանում խոշոր բիզնեսն ավելի շատ ներդրում է անում առևտրի, ոչ թե սեփական արտադրության մեջ։ Առևտուրն ավելի շատ եկամուտ և ավելի քիչ հոգսեր է պահանջում` ի տարբերություն արդյունաբերության։
Բնականաբար, խոշոր ներկրողները տպավորիչ մարկետինգային ռեսուրսներ ունեն, ավելին՝ նրանք արտասահմանյան լուրջ ընկերություններ են ներկայացնում, որոնք է՛լ ավելի մեծ ռեսուրսներ ունեն։ Միասին աշխատելով` նրանք տեղական խանութներին զանազան բոնուսներ են առաջարկում դարակների վրա շահավետ տեղ ունենալու համար։ Հասկանալի է, որ «Mars»-ը, «Вимм-Билль-Данн»-ը և մի շարք ուրիշ հսկաներ «փրոմոուշընի» համար ավելի շատ ռեսուրսներ ունեն, քան կաթնամթերքի կամ շոկոլադի տեղական արտադրողը։ Ուստի խանութները հարգալից և քաղաքավարի են ներկրվող ապրանքների մատակարարների նկատմամբ։
Տեղական արտադրողի դեպքում այլ խոսակցություն է․ նրանց վճարները սովորաբար շաբաթներով ուշացնում են, իսկ ոչ մեծ, թույլ ընկերություններին հաճախ ամիսներով են քաշքշում (ավելի մանրամասն՝ այստեղ)։ Այս կանոնից դուրս են մնում կա՛մ շատ խոշոր ձեռնարկությունները (հայկական չափանիշներով, օրինակ, «Գրանդ Քենդին»), կա՛մ հենց առևտրային ցանցերի արտադրությունները։
Օրինակ՝ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը մի քանի նմանատիպ արտադրություն ունի, ընդ որում՝ նրա ապրանքները վերցնում են նաև այլ խանութների ցանցերը, որպեսզի չփչացնեն գործարարի հետ հարաբերությունները։ Ալեքսանյանի ընկերությունն ամեն դեպքում պարենային ապրանքների ամենախոշոր ներկրողն է Հայաստանում, և նրա ներկրումից շատ խանութներ են կախված։
Իսկ եթե դուք Սամվել Ալեքսանյանը չե՞ք, այլ սկսնակ գործարար ու որոշել եք ոչ թե ռեստորան կամ խանութ բացել, այլ սեփական արտադրություն։ «Export Armenia»-ն դեկտեմբերին այդ հարցով դիմել էր էկոնոմիկայի նախարարությանը։
Եվ այսպիսի պատասխան է ստացել․ «Գտնում ենք, որ ազատ շուկայական տնտեսության շրջանակներում վաճառակետերում տեղական ապրանքատեսակների տեղադրման պարտադրմամբ (օրենքի կամ այլ իրավական ակտի տեսքով) վաճառքի խթանումը լավագույն տարբերակը չէ տեղական արտադրողին աջակցելու վերջիններիս կողմից արտադրվող ապրանքների վաճառքի ծավալներն ավելացնելու հարցում: Ըստ մեզ` տեղական արտադրողին աջակցելու առավել արդյունավետ մեխանիզմ կարող է հանդիսանալ պետության կողմից աջակցության գործիքակազմի միջոցով ներմուծվող ապրանքների նկատմամբ տեղական արտադրանքի մրցունակության, ներկայացվածության և գրավչության բարձրացումը»։
«Export Armenia»-ի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` դժվար է պատկերացնել, թե տեղական արտադրողներն ինչպես են «արդյունավետ մրցակցելու» խոշոր ներկրողների և նրանց հետևում կանգնած է՛լ ավելի խոշոր միջազգային կորպորացիաների հետ։
«Բայց եթե պետության քաղաքականությունն ավելի արդյունավետ լինի, քան մեր առաջարկները, մենք միայն ուրախ կլինենք։ Միայն թե այդ քաղաքականությունը գործնականում աշխատի, ոչ թե խոսք մնա։ Այս բոլոր տարիների ընթացքում, ցավոք, պետությունը դիտորդի կարգավիճակում է եղել»,-նշեց Ստեփանյանը։
Այդ պատճառով տեղական ընկերություններն արտադրությունը շատ ավելի թույլ են զարգացնում, քան կարող էին։ Ամենաշատը դա վերաբերում է մսամթերքի և հատկապես կաթնամթերքի արտադրողներին, որոնց համար արտահանման հնարավորությունները սահմանափակ են։ Շուկան ոչ միայն փոքր է, այլև ներկրողներն ու խանութները գրավել են այն։
Ստացվում է` խոշոր տնտեսվարողներն ամիսներ շարունակ «քնացնում» են արտադրողների ֆինանսական միջոցները՝ դրանով իսկ զրկելով պետությանը հարկեր, բանկերին վարկեր, աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու հնարավորությունից, իսկ արտադրության զարգացման համար՝ սարքավորումներ գնելու հնարավորությունից։ Ինչպե՞ս զարգանալ նման պայմաններում:
Դրա փոխարեն պետությունը բիզնեսին սուբսիդավորված տոկոսներով վարկեր է տրամադրում։ Սակայն հին խնդիրների դեպքում նոր վարկերը միայն խորացնում են պարտքերի փոսը, որից ոմանք արդեն երբեք դուրս չեն գա։
«Այդ պատճառով թող կառավարությունը բիզնեսին նույնիսկ ուղղակի չօգնի։ Սկզբի համար թող հոգ տանի, որ խանութները ժամանակին վճարեն մատակարարներին։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ արտադրողների մոտ մշտապես խանութների դեբիտորական պարտքեր կան մի քանի միլիոն դոլարի չափով։ Այդ փողերն ուղղակի «քնած են», այսինքն՝ որևէ կերպ չեն ծառայում տնտեսությանը»,-ավելացրեց Ստեփանյանը։
Իշխանությունները (ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս) այսպես թե այնպես ոչ մի կերպ չեն օգնում արտադրողներին` հպարտ քայլելով ազատ մրցակցության դրոշի ներքո։
Նշենք, որ Արևմուտքի մեծ երկրներում տեղական արտադրությանն աջակցելու տարբեր եղանակներ են գործում։ Մի քանի օրինակ բերենք։
Իտալիայում, ինչպես Հայաստանում, գործում է կորոնավիրուսային ճգնաժամից տուժած ռեստորանատերերի և ֆերմերների աջակցության ծրագիր։ Միայն թե, ի տարբերություն Հայաստանի, ծրագիրը նրանց ներառում է մեկ օղակում․ ռեստորանները պետությունից մինչև 10 հազար եվրո փոխհատուցում են ստանում իտալական ապրանքներ գնելու դեպքում։
Մյուս օրինակը շատ հայտնի է․ դա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր ծրագիրն է, որը վերաբերում է ամերիկյան ապրանքների պետական գնմանը (բայց կարևոր է հիշել, որ այդ ծրագիրը երբեք էլ չի դադարել և գործում է 30-ականներից)։ Հետաքրքիր է, որ այդպիսի օրինակ է ցույց տալիս ոչ միայն պետությունը, այլև մասնավոր ընկերությունները։
Ամենահայտնի օրինակը «Walmart» ցանցի ընկերությունն է։ Վերջինս հայտարարել է, որ 2013-2023թթ․ 250 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք կգնի (և կվաճառի գնորդներին)։ Եվ չնայած, ըստ որոշ կազմակերպությունների ուսումնասիրությունների, «Buy American» հայտարարությունները ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, սակայն արդեն իսկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այնպիսի հսկաները, ինչպիսիք են «Walmart»-ը և «Carrefour»-ը, պատրաստ են «Գնի՛ր տեղականը» կոչը դարձնել իրենց գովազդի մի մասը և լուրջ ռեսուրսներ ծախսել դրա վրա։
Կարո՞ղ եք պատկերացնել, որ նման բան անեն Հայաստանի սուպերմարկետները։ Վատ չէր լինի։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 3-4-ը, 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից` հավելելով, որ քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 2-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝ մարտի 2-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 7-ի երեկոյան ժամերին սպասվում անձրև։ Մարտի 3-6-ը, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Գերիների հարցը կքննարկվի ԱԺ դռնփակ նիստում, Ադրբեջանին ուղղված հայտարարություն կընդունվի
Մայրաքաղաքում մարտի 3–ի գիշերը կլինի -1...-3 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի 9-11 աստիճան տաքություն։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամենաօգտակար ապուրը ոսպով ապուրն է։ Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է դիետոլոգ Օլգա Դեկերը։
Նրա խոսքով՝ ոսպով ապուրը հարուստ է սպիտակուցներով։
«Չնայած բուսական ծագմանը` այն պարունակում է 12 ամինաթթու, բայց մենք կարող ենք այս ապուրին ավելացնել նաև կենդանական սպիտակուցներ, ինչպիսին է, օրինակ, միսը», - բացատրել է նա ու հավելել՝ ճաշատեսակը հարուստ է նաև մանրաթելերով և ընդհանուր առմամբ օգտակար է առողջության և իմունիտետի համար:
Սննդաբանի խոսքով՝ ամենաօգտակար երկրորդ ուտեստը մսային արգանակով և բանջարեղենով ապուրն է, որի մեջ կարելի է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ սառեցված բանջարեղեն:
Նա խորհուրդ է տվել նաև ավելացնել կանաչ լոբի, դդմիկ, նեխուր, այսինքն՝ ածխաջրերի նվազագույն պարզ խումբ: Իսկ միսն ապուրին նաև սպիտակուցներ և ճարպեր կտա։



