00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ մանրաձուկ էր կուտակվել Սևանի ափին

© Zohrap YeganyanРыба близ берега озера Севан
Рыба близ берега озера Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուսանկարը, որտեղ երևում է ափին կուտակված մանրաձուկը, մեր գործընկերն էր նկարել` Սևանում հանգստանալիս: Մանրաձկան վտառն այնքան էր մոտեցել «Հարսնաքարի» ափին, որ թվում էր` ափ են նետվելու: Հետո ինչ եղավ, դժվար է ասել: Հստակ է, որ այսպիսի բան ամեն օր չես տեսնի:

ԵՐԵՎԱՆ, 31 Հուլիս — Sputnik, Դիանա Հարությունյան. Նման դեպք բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը հիշում է 80-ականներին: Այդ ժամանակ, սակայն, ձկները վտառներով ոչ թե հավաքվում էին ափին, այլ ափ էին  նետվում: Վարկածները շատ էին,բայց այդպես էլ իրականությունը չէր պարզվել:

«Հիմնական խնդիրն այսպիսի դեպքերում ջրի որակն է: Այն ժամանակ ասացին, թե թունաքիմիկատներով բեռնված ինքնաթիռ է ջուրն ընկել: Այդպես էր, թե չէ` ոչ ոք չի կարող ասել: Հիմա էլի միակ պատճառը կարող է ջրի որակը լինել, թեև, ըստ վերջին ուսումնասիրությունների, ճիշտ հակառակն է`Սևանի ջրի որակը լավանում է: Մանրաձկան ափ դուրս գալու պատճառ կարող է լինել Սևանից հսկայական քանակով ջրի բացթողումը: Նախկինում միայն սեյսմիկ վտանգի մասին էի անհանգստանում, բայց սա էլ է հնարավոր»,–մեզ հետ զրույցում տարբերակ է առաջ քաշում դոկտոր-պրոֆեսորը:

Մարդու շարժունակության պակասը առողջական ու էսթետիկական խնդիրների հիմնական պատճառներից մեկն է: - Sputnik Արմենիա
Կարինե Դանիելյան. «Մարդը խախտել է բնության հավասարակշռությունը»

Այն, որ ջրի որակի փոփոխությունը կարող էր նման իրավիճակի պատճառ դառնալ համաձայն չեն բնապահպանության նախարարությունում: Կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետի տեղակալը ձկնաբան է: Նորայր Աբրահամյանը լուսանկարը չէր տեսել, բայց վստահեցնում է, որ ափին մոտեցել են կարասիկները: Տարվա այս եղանակին հենց կարասներն են ձվադրում, մեկ կարասը 250 հազար ձկնկիթ է տալիս, ու մանրաձկները դեպի տաք ջրերն են շտապում: Լավ կլիներ, իհարկե, որ իշխանն ու սիգը բազմանային նույն արագությամբ ու քանակով, բայց հիմա ափին մոտ ոչ մեկին չես տեսնի:

«Սևանի իշխանն ու Սիգը, այսինքն` էնդեմիկ տեսակները, սառը ջրերն են սիրում: Նրանք հիմա լճի խորքերում են: Մեծ հաջողություն կլիներ, որ թեկուզ ափին մոտ, բայց գոնե կողակ տեսնեինք այդ քանակությամբ, բայց, իհարկե, կողակի պոպուլյացիան վտանգված է »,–նշում է Աբրահամյանը:

Պարզվում է Սևանում ակտիվացել են փոքր ձկները`Արագաձկները: Ոչ դրանց, ոչ առավել ևս կարասի ու խեցգետնի բազմացումը Սևանում մասնագետներին չի ոգևորում: Ամեն նոր տեսակի հետ խախտվում է լճի էկոհամակարգը, գործընթացը կանգնեցնել չեն կարող:

«Ոչ օդի ջերմաստիճանը, ոչ լրացուցիչ ջրառը չեն կարող ազդել լճի էկոհամակարգի վրա: Մոնիթորինգ կա. 38 մլրդ խորանարդ մետր ջուր կա Սևանում, որքան տաք պիտի լինի, որ ազդի: 65 թվականին լիճը ծաղկեց, բայց դա էապես չազդեց ջրի որակի վրա»:  Այլ հարց է, ըստ Աբրահամյանի, որ տարբեր գործոններ նպաստում են, որ ոչ թե սիգը, իշխանն ու կողակը բազմանան, այլ կարասը: Օրինակ՝ փոքր ՀԷԿ-երը սառը ջրեր սիրող իշխանի համար լուրջ վտանգ են:

Լրահոս
0