Քննչական կոմիտե

Զինծառայողը մահացել է զենքը ճիշտ չգործածելու պատճառով

47
(Թարմացված է 13:45 31.07.2017)
Զինծառայող Արկադի Ղամբարյանը, քննչական կոմիտեի նախնական տվյալներով, մահացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ՝ շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի մահվան դեպքի առթիվ, տեղեկացնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու մարմնական վնասվածք է ստացել 2017 թվականի հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվում է քննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

47