Ատրճանակ

Արյան վրեժ. որդին սպանել է հոր վրա կրակողին

282
(Թարմացված է 10:42 31.07.2017)
Սևանում հրազենից զոհված քաղաքացիների ինքնությունը պարզվել է, կան բերման ենթարկվածներ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը պարզել է երեկ երեկոյան Սևանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Բերման ենթարկվածներ կան, երկու մարդ զոհվել է, կատարվում է քննություն, հայտնում է ոստիկանությունը։

28-ամյա Դ.Ա.-ի սպանությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյան գոտու սեփականատեր Աշոտ Հովհանիսյանի որդին՝ Էդգար Հովհաննիսյանին, տեղեկացրել էր Shamshyan.com-ը:

Աղբյուրը հայտնում է, որ այդ ընթացքում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան սպանել է 28-ամյա Դ. Ա-ն, իսկ Ա. Հովհաննիսյանի որդին վրեժխնդիր է եղել՝ սպանելով Դ.Ա.-ին։

282