Ոստիկան

Հանցագործը չէր կարողանում հանգստանալ. նոր մանրամասներ հոգեբանի սպանությունից

105
(Թարմացված է 20:25 29.07.2017)
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանությունից։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում հանգամանալից ներկայացվում է հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանությունը։

«Հոգեբանը արյունաքամ էր լինում, իսկ մոլեգնած հիվանդը շարունակում էր հարվածները»,- պատմել է ականատեսը։

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ղեկավար, հոգեբան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանին հուլիսի 17-ին դանակահարել էին իր իսկ հոգեբանական կենտրոնում:

հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով ստացած գլխի և վերին վերջույթների բազմաթիվ վերքերով, առատ արյունահոսությամբ, ծանր աստիճանի հեմորագիկ շոկով:

Անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, որտեղ դիմածնոտային և այլ նեղ մասնագետները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: Վիճակը ծանրացել է մեծ արյան կորստի պատճառով, ինչը հանգեցրել է նաև կրկնակի ծանր ինֆարկտի զարգացմանը: Հոգեբանի կյանքը փրկել չհաջողվեց…

Դիտեք սպանության մանրամասները պատմող տեսանյութը։

105