00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տավուշում լարված է
«Սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս»․ կիրանցին՝ ՆԳ նախարարին
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատուհան դեպի տիեզերք. Ռուսաստանին հետաքրքրում են հայ աստղագետները

© Sputnik / Gohar SargsyanБюраканская астрофизическая обсерватория
Бюраканская астрофизическая обсерватория - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ և ռուս աստղագետները համատեղ ծրագրեր կիրականացնեն: Նախօրեին Ռուսաստանի Պետդուման վավերացրեց Հայաստանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուս մասնագետները հայ գործընկերների հետ համատեղ կուսումնասիրեն տիեզերքը։ Նախօրեին հերթական նիստի ժամանակ Պետդուման այդ ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մասին համաձայնագիր վավերացրեց։ Փաստաթուղթը ստորագրվել էր դեռ 2016 թվականի ապրիլի 7-ին։

«Ռուսական կողմը շահագրգռված է Բյուրականի աստղադիտարանի խոշոր աստղադիտակներով գիտական հետազոտությունների անցկացման հարցում։ Այս փուլում դիտարկումներն արվում են փոքր աստղադիտակներով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։

«Ռոստելեկոմի» ներկայացուցիչներն ու Բյուրականի աստղադիտարանի մասնագետները Սարավանդում գտնվող հայկական ռադիոաստղագիտական կայանում փոքր աստղադիտակներով կամ, ինչպես դրանք անվանում են Բյուրականում, «հավանոցներով» ուսումնասիրում են տիեզերական աղբը։

Ուսումնասիրությունը կատարվում է հիմնական աստղադիտակով, որն այստեղ անվանում են «Բինոկլ»: «Բինոկլը» ուսումնասիրում է երկինքը, հետո տվյալները ստուգում ուրիշ, ավելի հզոր աստղադիտակների օգնությամբ: «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչներին գրավել է ինչպես հայ աստղագետների աշխատանքը, այնպես էլ՝ Բյուրականի աշխարհագրական դիրքը: ««Ռոսկոսմոսի» աստղադիտակները տեղադրելու ծրագիրը մեկնարկել է 2013թ-ին:

Նոր համաձայնագիրը կընդլայնի հայ-ռուսական համագործակցությունը և դուրս կգա տիեզերքում անպիտան մարմինների ուսումնասիրման շրջանակից։

База в Сараванде - Sputnik Արմենիա
Բյուրականի «հավանոցները» կփրկեն աշխարհն աղետից

Միքայելյանը պարզաբանում է, որ կողմերը համագործակցության շրջանակում իրենց գործունեության մանրամասները դեռ չեն ճշտել։ Հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ, իսկ տիեզերքի ուսումնասիրման աշխատանքները կսկսվեն ոչ շուտ, քան 2018 թվականին։ Դեռ ամեն ինչ ենթադրությունների մակարդակի վրա է, կոնկրետ նախագիծ թղթին չկա։

«Մենք խոշոր աստղադիտակներ ենք առաջարկում, ինչն արդեն խոշոր ներդրում է, մյուս ծախսերը կստանձնի ռուսական կողմը։ Սակայն առաջ չանցնենք», — ասաց Միքայելյանը։

Նա համոզված է, որ համատեղ նախագիծը հաջողություն կունենա և թույլ կտա լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ ստանալ:

Տիեզերքի հետազոտման ու տիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիաների պրակտիկ կիրառման համատեղ գործունեությունն իրականացվելու է նաև կոմերցիոն հիմունքով, ինչը կօգնի լրացուցիչ արտաբյուջետային միջոցներ ներգրավել հայրենական հրթիռա-տիեզերական արդյունաբերության համար, ընդգծում են կառավարությունում։ Ընդ որում համագործակցության ծրագրերին ու նախագծերին վերաբերող կոնկրետ պայմաններն ու ֆինանսական պարտավորությունները կորոշվեն առանձին համաձայնագրերով (պայմանագրերով)։

Հատկանշական է, որ Պետդուման վավերացրել է համաձայնագիրը մարդկության համար կարևոր օրվա նախաշեմին։ 48 տարի առաջ այդ օրը «Ապոլլոն-11» ամերիկյան տիեզերանավի հրամանատար Նիլ Արմսթրոնգն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա։

Լրահոս
0