ԵՐԵՎԱՆ, 20 Հուլիս — Sputnik. ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է, դա հստակ է: Նա այդ կերպ անդրադարձել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությանը, որով նա առաջարկել էր Հայաստանի իշխանություններին՝ Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքների հարցը լուծելու համար ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ:
«Մենք մեր կարծիքը հստակ ունենք, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ, ամոթ էլ է դրա մասին քննարկում ծավալելը: ՀՀ պետական լեզուն հայերենն է: Սա հստակ է և վերջնական»,- ասել է Շարմազանովը:
Ինչ վերաբերեմ է վարորդական իրավունքներին, ապա նա նշել է, որ ռուսական կողմին խնդրել են բացառություն անել նաև Հայաստանի քաղաքացիների համար։
Շարմազանովը խոսել է նաև Լատվիայի և Ադրբեջանի նախագահների ռազմավարական համագործակցության հռչակագիր ստորագրման մասին:
Նա տարօրինակ է համարել, որ ԵՄ անդամ երկիր Լատվիան ռազմավարական հռչակագիր է ստորագրում մի պետության հետ, որը մարդու իրավունքների խախտման ամենաակնառու օրինակն է հանդիսանում մեր տարածաշրջանում։
ԱԺ փոխխոսնակի համար զավեշտալի է, որ Լատվիայի նախագահը և Խորհրդարանի խոսնակը հայտարարություններ են արել՝ Արցախի խնդիրը դիտարկելով Ադրբեջանի ամբողջական քաղաքականության շրջանակներում:
«Եթե տարածքային ամբողջականությունն ավելի կարևոր է, քան ինքնորոշման իրավունքը, դուք ո՞նց առանձնացաք Խորհրդային միությունից: Լատվիացիներին ադա՞թ է, Արցախի ժողովրդին՝ ո՞չ: Ինքնորոշման իրավունքը պետք է գործի և՛ Լատվիայում, և՛ Լիտվայում, և՛ Հայաստանում, և՛ Ռուսաստանում, և՛ Արցախում: Մենք պետք է վերանանք կրկնակի ստանդարտներից»,- դիմել է նա լատվիացի գործընկերներին:
ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր ևս։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում


