ԵՐԵՎԱՆ, 20 Հուլիս — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության կայքը։
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տիգրան Գուրգենի Ամբարյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի պետ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Վիգենի Սիմոնյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
— Արդարադատության երրորդ դասի խորհրդական Սիսակ Ժորժիկի Խաչատրյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Միքայելի Վեքիլյանը նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Արագածոտնի մարզի դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Գրիգոր Վալիկոյի Էլիզբարյանը նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ՝ ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արսեն Ռուբիկի Մարտիրոսյանը նշանակվել է Լոռու մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Ալֆրեդի Հովհաննիսյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Աշոտի Զաքարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ՝ ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող գործերի բաժնի պետի պաշտոնից:
Արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանը նշանակվել է Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով Երևանի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Ռոբերտի Անտոնյանը նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:


