ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքի ու դրա վերաբերյալ նոր փաստաթղթի ստորագրման մասին։ Իսկ նիստից հետո նա մանրամասներ ներկայացրեց լրագրողներին։
Լոքյանը կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Հայաստանում արդեն 2300 աղբավայր է փակվել։ Մինչև տարվա վերջ նախատեսվում է ունենալ 126 աղբավայր։ Դրանք էլ, ըստ համապատասխան կարգի, պետք է ցանկապատվեն ու հարմարեցվեն նորմատիվներին։ Նախարարը հայտնեց, որ շաբաթօրյակները պետք է շարունակվեն, իսկ էկոկրթությունը դառնա պարտադիր։
Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանում շատ են մեքենայի պատուհանից կամ քայլելիս դատարկ շիշ ու տոպրակներ նետող մարդիկ։
«Ցավում եմ, որ մենք նախկինում չենք ձևավորել այդ մշակույթը, որ մեզանից յուրաքանչյուրը հասկանա` մեքենայի պատուհանից դատարկ շիշ չի կարելի շպրտել Սևան-Երևան կամ Ապարան գնացող ճանապարհին։ Ամեն շաբաթ ճանապարհաշինարարները, մարզպետարանները մաքրում են այդ տարածքները, բայց նորից հայտնվում են այն աղբի կուտակումները, որոնց մասին մենք խոսում ենք»,- ասաց Լոքյանը։
Այն դիտարկմանը, որ հանրապետության ամբողջ տարածքում քիչ են աղբամանները, նախարար Լոքյանը պատասխանեց` եթե աղբաման չկա, ես կարող եմ դատարկ շիշը պահել իմ ձեռքում, հենց աղբաման տեսնեմ, թափեմ։ Միաժամանակ նա չհերքեց, որ փողոցներում աղբամանները քիչ են։

«Հաջորդ տարի մենք Հայաստանում 10 հազար աղբամանի գնում կիրականացնենք։ Համայնքները պետք է աղբամաններ գնելու պարտավորություն ֆիքսեն, պետություն էլ ֆինանսական օժանդակություն կցուցաբերի»,- ասաց Դավիթ Լոքյանը։
Տարածքային կառավարման ու զարգացման նախարարը հայտնեց նաև, որ աղբի դեմ պայքարելու նպատակով այժմ պատրաստում են սոցիալական տեսահոլովակներ։ Բոլոր համայնքներում բաժանելու են գլխարկներ և բաժակներ, որոնց վրա գրված կլինի «մաքուր» բառը և համայնքի անումը։ Լոքյանը շտապեց տեղեկացնել, որ դրանց համար պետությունը գումար չի ծախսել, մասնավոր հատվածն է ստանձնել այդ գործառույթները։ Պետությունը գումար չի ծախսել նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի իրագործման համար։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ԱԺ-ում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրեց քաղաքականապես անաչառ չլինելու մեջ՝ հավելելով, որ նրա որդին Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից է:
«Տեղեկացնեմ ձեզ և մեր հասարակությանը, որ տղաս առնվազն երկու շաբաթ առաջ ողնաշարի ճողվածքով մի շաբաթ տանը պառկել է հիվանդ, ապա վիրահատվել է և հիմա հետհիվանդանոցային բուժում է ստանում՝ տանը պառկած: Եվ ձեր պնդումը, իմ գնահատմամբ, ընդամենը քայլ է փորձելու վիրավորելու, գոտկատեղից ներքև հարվածելու և իմ ընտանիքի անդամներին ներքաշելու այս պրոցեսին»,- ասաց Վարդազարյանը:
Նման վարքագիծը, նրա խոսքով, հարիր չէ պատգամավորին, ուստի ԲԴԽ նախագահը խոստացավ Արման Բաբաջանյանի հարցով դիմել ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իսկ այն պահից, երբ այլևս չի հանդիսանա ԲԴԽ նախագահ, Բաբաջանյանին կպատասխանի նույն կամ ավելի խիստ ու վիրավորական բառապաշարով:
Հիշեցնենք՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր խորհրդարանում է՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Բայց մինչ պատգամավորները կսկսեին հարցեր տալ թեկնածուներին՝ իրենց ապագա գործունեության վերաբերյալ, նրանք նախ սկսեցին իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները պահանջել Վարդազարյանից: Հարցուպատասխանը, որն այս պահին շարունակվում է, անցնում է շատ թեժ մթնոլորտում:
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։
Ինչու է աղմկում գետը. ԱԺ-ում թեժ քննարկում ծավալվեց ԲԴԽ նախագահի հետ հարցուպատասխանի ձևով
Սամվել Գրիգորյանը մարտի 2-ին ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով հարցի քննարկումը մեկ օրով հետաձգվել էր:


