Ռուս պատգամավորներն ու սենատորներն (Պետդուման և Դաշնային խորհուրդը) արդեն վավերացրել են նախագիծը։ Այդ պատճառով էլ այսօր հայկական կառավարությունն ուսումնասիրելու է «Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման» ստեղծման մասին նախագիծը։ Այնուհետև փաստաթուղթն ուղարկվելու է ԱԺ-ի հաստատմանը։
Երկու երկրների բանակների միացյալ ներուժը հզոր ուժ է, որը մի քանի անգամ կգերազանցի ինչպես մեր երկրում տեղակայված, այնպես էլ, ինչպես ասում են, հարակից տարածքներում գտնվող երկրի ռազմական խմբավորումների ու բանակների հնարավորությունները։
Հատուկ ընդգծվում է, որ միացյալ խմբավորման ստեղծումը ուղղված չէ որևէ կոնկրետ երկրի։ Միացյալ խմբավորման ստեղծման հիմքում ընկած է պաշտպանական, ոչ թե հարձակողական ռազմավարությունը։ Եվ այն Հարավ-կովկասյան տարածաշրջանի սահմաններում պաշտպանելու է Հայաստանի և Ռուսաստանի սահմաններն ու տարածքային ամբողջականությունը։
Մեղք կլիներ չօգտվել միացյալ ռազմական խմբավորում ստեղծելու հնարավորությունից` հաշվի առնելով այն ներուժը, որի հետ ի զորու չէ մարտնչել հավանական կամ նույնիսկ հեռանկարային հակառակորդներից որևէ մեկը։
Հասկանալի է, որ զուտ քաղաքական համատեքստում Ռուսաստանն ամրապնդում է դիրքերն իր համար ամենակարևոր տարածաշրջանում` Հարավային Կովկասում։
Եվ անկախ նրանից, թե ինչ բնութագրեր ու անուններ են տալիս դիվանագետները` խոսելով ստեղծվող խմբավորման նպատակների և խնդիրների մասին, պետք է նայել ճշմարտության աչքերին։ Խոստովանել, որ խոսքը մի տարածաշրջանի մասին է, որն այսօր հավանաբար ամենապայթյունավտանգն է։ Ահա միայն մի քանի գործոն, որոնք համատեղ խմբավորում ստեղծելու օգտին են խոսում։
Վերցնենք թեկուզ այն, որ մեր տարածաշրջանը առավելագույնս մոտ է Մերձավոր Արևելքին։ Թեկուզ նույն Սիրիային, որտեղ երկու միջազգային հակաահաբեկչական կոալիցիաներ (Արևմտյանը, որը գտնվում է ԱՄՆ-ի հրամանատարության տակ, և այն, որում ռուսական ՕՏՈՒ-ն գործում է Սիրիայի օրինական կառավարության և Իրանի կամավորների համատեղ կոորդինացիայի ներքո) մինչ օրս չեն կարողացել վերջնական հաղթանակի հասնել միջազգային ահաբեկչության նկատմամբ։
Հարկ է հիշել, որ Հայաստանի հարավային սահմաններից մինչև ռազմական գործողությունների թատերաբեմ ընդամենը 300 կմ է։
Չխոսենք այն մասին, որ Իրաքը, որտեղ նույնպես իրական պատերազմ է ընթանում, ավելի մոտ է։
Բացի այդ, մոտակա ամիսների ընթացքում սպասվող իրադարձությունները լավատեսություն են ներշնչում։ Դժվար է հավատալ, որ ռազմական գործողություններն այնտեղ հանկարծ կավարտվեն։
Ավելին։ Վերջերս Sputnik Արմենիայի հետ զրույցում խորհրդային և հայ ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, անդրադառնալով համատեղ ռազմական խմբավորում ստեղծելու առավելություններին, առանձնահատուկ նշեց Թուրքիայի դերը Մերձավոր Արևելքում և, առաջին հերթին, Սիրիայում իրավիճակի ապակայունացման հարցում։ Ըստ նրա` այսօր ոչ ոք երաշխավորված չէ, որ Անկարան նման գործողություններ չի սկսի Հարավային Կովկասում։
Կարծում ենք, որ հայ-ռուսական միացյալ ԶՈՒ-ն ստեղծվում է նաև, որպեսզի ո՛չ Անկարան, ո՛չ էլ մի այլ պետություն չգայթակղվի այդ մտքից։
Ի դեպ, Թուրքիայի մասին։ Հասկանալի է, որ այսօր նա Ռուսաստանի դաշնակիցն է մի շարք խոշոր տնտեսական նախագծերի շրջանակում և սիրիական ուղղությամբ (դրա վառ վկայությունն է Աստանայում բանակցությունների գործընթացի ակտիվ մասնակցությունը)։
Սակայն պետք չէ մոռանալ, որ Թուրքիան միևնույն ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ է։ Բացի այդ նրան է պատկանում ամենախոշոր և ուժեղ բանակը ՆԱՏՕ-ում (համենայն դեպս այդպես ընդունված է համարել)։ Իհարկե, ԱՄՆ-ից հետո։
Հարկ է հիշել, որ դեռ 1993 թվականի գարնանը Թուրքիան իր երրորդ դաշտային բանակը տեղակայում էր Հայաստանի սահմանին։ Այդ մասին վերջերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում հիշեցրեց հայրենական ռազմական փորձագետներից մեկը, ականավոր ռազմական և քաղաքական գործիչ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։
Իսկ այսօր, 90-ականների համեմատ, ՆԱՏՕ-ն բավականին առաջ է անցել դեպի Արևելք։ Ակտիվորեն ամրակայում է իր դիրքերը Վրաստանում։
Եվ ընդհանրապես պետք է հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ակտիվ, նույնիսկ ագրեսիվ դիրքորոշումը (և Արևմուտքի ընդհանուր առմամբ) ևս մեկ գործոն է, որը խոսում է Հարավային ուղղությամբ հայ-ռուսական միացյալ զորամիավորում ստեղծելու օգտին։
Իրականում տարածաշրջանում և ողջ հարավկովկասյան ուղղությամբ բավականին բարդ, խճճված և պայթյունավտանգ քաղաքական և ռազմական իրավիճակ է ստեղծվում։ Պետք չէ մոռանալ նաև Քրդստան պետության ստեղծման գործընթացի հետ կապված իրավիճակի մասին։
Եվ այն մասին, որ Արևմուտքում կան երկրներ, որոնք թշնամի են հայտարարել մեր դաշնակից Իրանին։ Կարելի է չկասկածել, որ նրանք կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի Իրանին հարվածելու համար պայթեցնեն իրավիճակը տարածաշրջանում։
Այդ պատճառով մեկ ընդհանուր հրամանատարության տակ առկա ռազմական ուժերը միավորելու հնարավորությունը շատ բան արժե։ Առավել ևս, որ խոսքը տարածաշրջանում միանման խնդիրներ լուծող երկու դաշնակից պետությունների բանակների ներուժի միավորման մասին է… Եվ նման հնարավորությունից չօգտվելը պարզապես մեղք է։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։
«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։
«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ
Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։
«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։
Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։
Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:
Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց
Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝
Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:
Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.
Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում


