Թերթեր

Մամուլ. պաշտոնյաները «կուռկուռի ձագ» են դարձել, հերոսի մայրն էլ մահացել է

61
(Թարմացված է 09:13 20.07.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 20-ի մամուլի տեսությունը։

Առավոտ. «Մի լեզու է մնացել, մնաց դա էլ խլեք»

Թերթը գրում է. ««Մեր պաշտոնյաները դրսում դառնում են կուռկուռի ձագ», — երեկ ասաց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը` անդրադառնալով Հայաստանի իշխանություններին Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի արած առաջարկին, այն է` ՀՀ — ում ռուսերեն լեզվին պետական լեզվի կարգավիճակ տալ։ Բախշյանին հայկական կողմի արձագանքը չի բավարարում. «Ի՞նչ է նշանակում մեր իշխանությունների ասածը, թե իրենց օրակարգում նման հարց չկա։ Այսինքն՝ մի օր էլ կլինի…»։ Բախշյանի համոզմամբ` եթե ՀՀ-ում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տան, քաղաքացիական հասարակությունը ոտքի կկանգնի։

«Ռուսաստանում ապրում է 5 մլն հայ։ Թող նրանց համար հայոց լեզուն Ռուսաստանում պետական լեզու դարձնեն»,- ասում է գրականագետ Դավիթ Գասպարյանը»։

«Փաստ». Վարչապետի 26-ամյա օգնականը «INFINITI» է հայտարարագրել

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանը, ով մի քանի ամիս առաջ է նշանակվել այս պարտավորեցնող պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում միայն մեկ գույք է հայտարարագրել: Խոսքը գնում է «INFINITI G 35» մակնիշի ավտոմեքենայի մասին, որը թանկարժեք մեքենաների շարքին է դասվում:

Զոհրաբյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցներ չի ունեցել, իսկ նրա եկամուտները ստացվել են նախկին աշխատավայրում ստացված աշխատավարձից և կազմել ընդամենը 10 հազար 500 դրամ:

Իսկ ո՞վ է վարչապետի նոր ու երիտասարդ օգնականը: Նա ընդամենը 26 տարեկան է, առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, միաժամանակ ունի բիզնեսի կառավարման մագիստրոսի որակավորում: Սրանից մի քանի տարի առաջ՝ 2013 թ., իր անվամբ հիմնադրամ է հիմնել և դարձել այդ հիմնադրամի տնօրենը: Մինչ վերջին պաշտոնում նշանակվելն էլ զբաղեցրել է «Տրանս Գլոբալ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրենի պաշտոնը»:

«Հրապարակ». «Սոցապի Լալայի տղայի» պաշտոնն իջեցրել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ նշանակված Լալա Ղազարյանի որդու պաշտոնն իջեցրել են։

Եղիշե Աբելյանը, որը հարկայինում ևս հայտնի էր որպես «սոցապի Լալայի տղա», Գորիսի հարկային տեսչության պետից դարձել է պետի տեղակալ։ Նա հարկայինի հնաբնակ աշխատակիցներից է, ով տարբեր տեսչություններում եղել է տեղակալ, շնորհիվ հարմարվելու ունակության՝ կարողացել է աշխատել հարկայինի բոլոր պետերի հետ։ Իսկ Գորիս տեղափոխվելուց առաջ աշխատում էր Սևանի հարկային տեսչությունում։

Հիշեցնենք, որ Լալա Ղազարյանը, որն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հարցերի վարչության պետն էր և այդ պաշտոնից ազատվեց 2014թ․ աղմկոտ պատմության արդյունքում, հետագայում նշանակվեց Արագածոտնի մարզում՝ շնորհիվ դաշնակցական մարզպետի»:

«Հայկական ժամանակ». Հերոսի մայրը մահացել է սրտի հիվանդությունից. նրան 1000 դրամների հիմնադրամ ուշ են ընդգրկել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ստեփանակերտում բնակվող լրագրող Նարի Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է այն մասին, որ մահացել է 2017 թվականի հունվարի 22-ին ադրբեջանական դիվերսիոն հարձակումից զոհված Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը:

«Այսօր աղոթում էի, որ տխուր լուր չլսենք, բայց մենք կրկին արտասվում ենք, մեզանից անժամանակ հեռացավ նահատակ հերոս Կարեն Ուլուբաբյանի մայրը՝ Կարինե Ուլուբաբյանը: Սիրելի Կարեն, քո զոհվելու տարին դեռ չի լրացել, մայրդ ինչպես ամեն օր՝ քո գերեզման է այցի եկել, այսօր ևս եկավ, բայց այս անգամ նա ցանկացավ միանալ իր որդուն, վերադարձել է տուն, տանը մահացել: Շատ-շատ եմ ցավում: Խոսքեր չկան սփոփանքի Կարենի եղբորն ու քրոջը ՝ Տիգրանին ու Մադլենային ասելու: Կարենի հայրն Արցախյան պատերազմի ժամանակ գլխից վիրավորում էր ստացել, որի հետևանքով մի քանի տարի հետո մահացել էր, հորեղբայրն Արցախյան պատերազմի նահատակ է,Կարենն էլ զոհվել է սույն թվականի հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում»,- գրել է լրագրողը:

Կարենի մայրը 49 տարեկան էր, ուներ սրտի հետ կապված առողջական խնդիրներ: Ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողացել վիրահատվել:

Նարի Հայրապետյանի տեղեկություններով տիկին Կարինեին պետք է գումար հատկացվեր, որպեսզի նա վիրահատվեր: Սակայն Կարինե Ուլուբաբյանին «1000 դրամների հիմնադրամ»-ի ցուցակներում բավականին ուշ են ընդգրկել: Ընտանիքն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ:

«Նրան ընդգրկել էին 1000 դրամների ցուցակ, որպեսզի վիրահատության գումար տային: Նրա հերթը օգոստոսին էր հասնելու, բայց ուշ եղավ, չհասցրեց»,- ասաց լրագրողը:

Կարենի եղբայրը` Տիգրանը, այժմ ծառայում է Մարտունու այն զորամասում, որտեղ ծառայել է Կարենը: Վերջինիս քույրը այս տարի է ավարտել դպրոցը:

Նարի Հայրապետյանի խոսքով` Կարենն ակտիվ մասնակցություն է ունեցել 2014-ի օգոստոսյան դիվերսիան կանխելու գործողություններին, երբ Մարտունու ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների ժամանակ հակառակորդը տվել էր 4 զոհ և 3 վիրավոր, իսկ հայկական կողմը՝ 1 զոհ և 4 վիրավոր: Կարեն Ուլուբաբյանը մասնակցել է նաև ապրիլյան պատերազմին:

Կարենը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ նախագահի շնորհած «Մարտական ծառայություն» մեդալով»:

61
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

0
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

0
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից
Детский дом в Харберде

ՄԻՊ–ը համակարգային խնդիրներ է բացահայտել Խարբերդի մանկատանը

4
(Թարմացված է 14:16 03.03.2021)
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև դրական զարգացումները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020 թվականի դեկտեմբերին մշտադիտարկման չհայտարարված այց է իրականացրել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն և համակարգային խնդիրներ բացահայտել։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը:

Որտեղ են Արցախի մանկատներից Հայաստան տեղափոխված երեխաները. Հայաստանի ՄԻՊ-ն այցելել է նրանց

Այցի ընթացքում արձանագրված համակարգային խնդիրներից են՝

  • հաստատության իրավասու անձնակազմը նշել է, որ զսպման միջոցների կիրառման մատյաններ չեն վարվում, քանի որ զսպման միջոցներ հաստատությունում գործնական չեն կիրառվում: Այս փաստարկը չի կարող ընդունելի լինել: Նախ` Պաշտպանի աշխատակազմի այցի ընթացքում արձանագրվել է հատուկ միջոցի կիրառում: Դրանից բացի, հաստատությունը, լինելով հոգեբուժական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիա ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն, պարտավոր է յուրաքանչյուր դեպքով ապահովել զսպման միջոցների կիրառման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր պահանջները, այդ թվում՝ մատյանների վարումը: Ուստի գործընթացի վերահսկողության, մարդու իրավունքների պաշտպանության նպատակով անհրաժեշտ է ներդնել և պատշաճ կերպով վարել զսպման միջոցների կիրառման մատյաններ, ինչպես նաև մեթոդական ուղեցույցներ.
  • փակ կարանտինային ռեժիմի պատճառով նեղ մասնագիտական ծառայությունների (օրինակ` հոգեբան, լոգոպեդ և այլն) մատուցումն էականորեն նվազել է, ինչը բացասաբար է անդրադարձել սաների առողջական վիճակի վրա: Մինչդեռ, անձնակազմի վկայությամբ, որոշ սաների հոգեկան և ֆիզիկական առողջության արձանագրված դրական դինամիկան հնարավոր է եղել տարիների ընթացքում կանոնավոր և հետևողական իրականացված աշխատանքի արդյունքում: Ուստի, անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ կանոններ հաստատությունում նեղ մասնագիտական ծառայությունների մատուցման ընթացքի կանոնավոր և անխոչընդոտ ապահովման համար.
  • սաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորվում դրանց իրական և անհատականացված լինելը, քանի որ բացակայում են համապատասխան մասնագետների համար նախատեսված ուղեցույցներ կամ այլ կարգավորումներ: Միայն այս դեպքում հնարավոր կլինի յուրաքանչյուր սանի նկատմամբ ցուցաբերել անհատական մոտեցում՝ բացահայտելով նրա զարգացման հնարավորությունները և իրական կարիքները.
  • սաների խմբերի ձևավորման համար բացակայում են նվազագույն չափորոշիչներ և մեթոդական ուղեցույց: Օրինակ՝ ըստ անձնակազմի՝ որևէ սանի այս կամ այն խմբում ընդգրկվելու համար էական է այն, թե կոնկրետ խմբում աշխատող դայակը կկարողանա կամ պատրաստ է հոգալ տվյալ սանի անձնական հիգիենան, թե ոչ: Արդյունքում, սաների խմբերը գործնականում ձևավորվում են հիմնականում սաների առօրյա խնամքն առավել դյուրին կազմակերպելու մոտեցմամբ, այլ ոչ յուրաքանչյուր սանի զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանց իրացմանը նպաստելու նկատառումներով: Նշված չափորոշիչների և դրանց կիրառման մեթոդաբանության բացակայությունը դժվարացնում է նաև հաստատության տնօրինության աշխատանքը.
  • բացակայում են չափահաս սաների զբաղվածության ապահովման նպատակային ծրագրեր, ինչի հետևանքով հաստատությունում կազմակերպվող մասնագիտական հմտությունների զարգացման դասընթացները չեն ապահովում սաների ինքնուրույն կյանքի հմտությունների ձեռք բերումը:Ուստի անհրաժեշտ է մշակել և ներդնել այնպիսի ծրագրեր, որոնք իրական հնարավորություններ կստեղծեն սաների անկախ և ինքնուրույն կյանքի իրավունքի իրացման համար: Սաների զբաղվածության խնդիրն այցի ընթացքում բարձրաձայնվել է նաև չափահաս սաների, հաստատության աշխատակիցների և տնօրենի կողմից.
  • որոշ խմբասենյակներ գերծանրաբեռնված են, իսկ ննջարանների և խաղասենյակների առկա բաժանումը ոչ միշտ է ապահովում սաների հանգստի, ինքնուրույն և մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների իրացման իրական հնարավորություն.
  • չափահաս և անչափահաս սաները բնակվում են նույն խմբասենյակներում՝ միասին, ինչպես նաև ննջարաններն առանձնացված չեն՝ ըստ սաների սեռի: Վերջինս հատկապես անընդունելի է՝ հաշվի առնելով, այն, որ խնամքի, այդ թվում՝ երեխայի խնամք և իրավունքների պաշտպանություն իրականացնող հաստատություններում արական և իգական սեռի սաների շուրջօրյա համակեցությունը նույն սենյակում չի ապահովում նրանց կենսակերպին և կենցաղին բնորոշ կարիքները՝ պայմանավորված սաների տարիքային, վարքագծային և ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:
  • Առավել ևս պետք է հաշվի առնել, որ, օրինակ, մասնավոր կյանքի նկատմամբ հարգանքի տեսանկյունից անչափահաս իգական սեռի սանը չի կարող գիշերել արական սեռի չափահաս անձի հետ նույն ննջասենյակում կամ օգտվել նույն սանհանգույցից:
    սաների հետ աշխատող մասնագետների, այդ թվում՝ դայակների, դաստիարակների քանակը բավարար չեն աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար, ինչը բացասական է անդրադառնում թե՛ սաների, թե՛ աշխատակիցների իրավունքների երաշխավորման վրա.
  • հաստատության աշխատակիցների վարձատրությունը չի համապատասխանում նրանց կողմից իրականացվող և պահանջվող աշխատանքի ծավալներին: Այս խնդիրը և փոխկապակցված այլ հարցերն ուսումնասիրվել են Պաշտպանի աշխատակազմում, մշակվել առաջարկներ և ուղարկվել պետական իրավասու մարմնին:

Նշված խնդիրները բնույթով համակարգային են, տարիների ընթացքում կուտակված և պետության պոզիտիվ պարտավորությունների թերի կատարման արդյունք են: Առկա խնդիրներն էլ լուծվում են առավելապես հաստատության աշխատակիցների բարեխղճությամբ: Մինչդեռ պետությունը պարտավոր է ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք լիարժեք կերաշխավորեն հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր իրավունքները հավասարապես։ Նման պահանջն էլ ավելի հրատապ է այն դեպքերում, երբ խոսքը պետության հոգածության ներքո գտնվող անձանց իրավունքների իրացման երաշխավորման մասին է:

Մանկատան երեխաներին ծեծել են փայտով, զրկել հիգիենայի միջոցներից. մանրամասներ
Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում արձանագրել նաև դրական զարգացումները, մասնավորապես.

  • սաների համար իրականացվում է հիպոթերապիայի ծրագիր (բուժական ձիավարության միջոցով վերականգնողական մեթոդ), ինչը կարևոր ազդեցություն է ունենում սաների հոգեկան առողջության, շարժողական իմպուլսների զարգացման տեսանկյունից.
    սաներին աջակցող միջոցների, սայլակների տեխնիկական խնդիրները լուծվում են նաև արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու, իսկ որոշ դեպքերում՝ անգամ աշխատակիցների միջոցներով: Բացասական է այն, որ այս նպատակով հանրային միջոցների հատկացման գործընթացն արդյունավետ չէ.
  • հաստատության սաները մասնակցում են տարբեր խմբակների, օրինակ, ստեղծագործական, արհեստագործական և այլն, ինչպես նաև մասնագիտական հմտությունների դասընթացների, որոնց համար անհրաժեշտ պարագաները, նյութերը հիմնականում ապահովվում են հաստատության կողմից իրականացվող մասնավոր կամ միջազգային համագործակցային ծրագրերի միջոցով.
  • չնայած պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցների սղությանը՝ սաների խնամքի և հաստատության սանիտարահիգիենիկ բավարար վիճակն ապահովելու համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաների և միջոցների չբավարարող քանակը ձեռք է բերվում բարերարների, մասնավոր կազմակերպությունների հետ հաստատության համագործակցության արդյունքում:

Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները մանրամասն վերլուծվել, ամփոփվել և լուծումների առաջարկներով ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու Խարբերդի մասնագիտացված մանկատան ղեկավարին։

Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում

4
թեգերը:
մանկատուն, Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), Հայաստան
Ըստ թեմայի
Թաթոյանն ընդդիմության և իշխանության գործելաոճում անթույլատրելի երևույթներ է արձանագրել
Թաթոյանն արձագանքել է Ալիևին՝ շեշտելով, որ նա խաբում է
ՀՀ նախագահը հանդիպել է անհետ կորածների ընտանիքների հետ. ներկա է եղել նաև Թաթոյանը