Ամառ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է, խուսափեք արևի ճառագայթներից

7
(Թարմացված է 23:14 11.07.2017)
Այսօր մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 11- ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Հուլիսի 11-ից 12-ը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: 13-ից 14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Մայրաքաղաքի համար օդերևութաբանները կանխատեսել են` հուլիսի 11-ից 12-ը և 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

7