00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Աթոռակռիվ, նվերներ ու նվաստացում Հայաստանում, Արցախում` ոչ մի խուճապ

© Sputnik / Asatur YesayantsПресса
Пресса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 11–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի Գագիկ Հարությունյանին

«Հրապարակ»–ի տեղեկություններով Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում։ 21 տարի այս աթոռը զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուների թվում են Հրայր Թովմասյանը, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ում 40-ամյակը կլրանա այս հոկտեմբերին և նոր Սահմանադրությամբ կբավարարի պահանջվող տարիքային շեմը։ «Նոր Սահմանադրությամբ՝ ՍԴ անդամ դառնալու համար թեկնածուն ոչ միայն պետք է 40 տարին բոլորած լինի, այլև մասնագիտական աշխատանքի 15 տարվա փորձ ունենա: Կոստանյանի աշխատանքային կենսագրությունը սկսվում է 1995-ից։ Նա իր նշանակման մասին հարցին ի պատասխան երեկ ասել է, որ «լուրեր» չի մեկնաբանում»,– գրում է թերթը։

«Փաստ». Արցախցին հոգեպես ավելի պինդ է, քան մենք այստեղ` Երևանում

«Փաստ» օրաթերթն Արցախում տիրող վիճակի շուրջ զրուցել է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր–Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ, ով նոր է վերադարձել Արցախից։

Аркадий Тер-Тадевосян - Sputnik Արմենիա
Կոմանդոս. Կինս ինձ ռազմական խորհուրդներ էր տալիս

Մարդկանց տրամադրությունների մասին հարցին նա պատասխանել է`  մարտական: «Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին հարավային թևի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, և արտառոց որևէ բան չկա ժողովրդի եւ՛ տրամադրության, և՛ ընկալումների մեջ: Ավելին ասեմ` զինվորականները հոգեպես ավելի պինդ են, քան մենք և դուք, այստեղ` Երևանում գտնվող մարդիկ»,– ասել է Կոմանդոսը,– «Ոչ մի խուճապ: Խուճապն այստեղ` Երևանում ենք ապրում: Արցախում շատ հանգիստ են, աշխատում ու ապրում են մարդիկ: Այն էլ ասեմ, որ հենց դա էլ հակառակորդի նպատակն է` Ալիևի տակտիկան նաև մեր ժողովրդին խուճապի մեջ գցելն է: Իսկ մենք դա պետք է հասկանանք ու այնպես անենք, որ ժողովուրդը խուճապի մեջ չընկնի: Եվ բանն այն է, որ ո՛չ միայն մեզ, նա ձգտում է խուճապի մեջ գցել նաև ի՛ր ժողովրդին, ի՛ր հասարակությանը»:

Արկադի Տեր–Թադևոսյանը նաև անհամաձայնություն է հայտնել հայկական կողմի այն մարտավարության հետ, որ,միշտ հանդես է գալիս միայն պատասխանողի դերում։ «Մենք սպասում ենք, որ մեզ նեղացնեն, նոր պատասխանենք նրանց: Ճիշտ է` լա՛վ ենք պատասխանում: Բայց միշտ հարցը մնում է` ե՞րբ են նորից հարձակվելու, որ մենք էլ նորից պատասխանը տանք»,– ասել է նա։

«Հրապարակ». Նվերներ ու նվաստացում Գառնիկիչից

«Հրապարակ» թերթը գրում է, որ դատախազության աշխատակցի մասնագիտական օրվա առթիվ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը պարգևատրել է նախկինում իր ղեկավարած այդ կառույցի աշխատակիցներին։ Սա միանշանակ չի ընդունվել դատախազությունում․ոմանք նախանձել են, որ իրենք չկան պարգևատրվածների շարքում, ոմանք էլ դա համարել  են նվաստացուցիչ․«Ո՞նց կարող է քեզնից կարգավիճակով ցածր կառույցը քեզ պարգեւատրել»։ Կարծիք է շրջանառում նաև, որ Գևորգ Կոստանյանի ժամանակ Գառնիկիչը նման բան իրեն թույլ չէր տա։

Агван Овсепян. Заседание Правительства 03.03.2017 - Sputnik Արմենիա
Աղվան Հովսեփյանը ռուսական մեդալ ստացավ

«Հրապարակը» պարզաբանման համար դիմել է Քննչական կոմիտե, որտեղից հաստատել են, որ դատախազների տոնի առթիվ 11 դատախազ խրախուսվել  է շնորհակալագրերով, կրծքանշաններով, մեդալներով. ևս երկուսը դրամական խրախուսանք են ստացել՝ 200 հազար դրամի չափով։ Իսկ թե ովքեր են այդ երկուսը, թերթի փոխանցմամբ, քննչականից պատասխանել են, որ անձնական տվյալներ չեն կարող հայտնել:

«Իրատես».«Սասնա ծռերի» ծեծ ու ջարդը իշխանությունում սուր են ընկալել

«Իրատես» թերթի դիտարկմամբ` «Սասնա ծռերի» դատավարության հարցում իշխանությունում մոտեցում կա` գործել հնարավորինս անաղմուկ եւ չխառնվել դատական գործընթացներին: Սակայն վերջին ծեծուջարդը, ըստ թերթի, լրիվ խառնել է իշխանության նախապես ծրագրած սցենարը:

«Իրավապահների մասնակցությամբ այս միջադեպը շատ ավելի սուր է ընկալել իշխանական վերնախավը, որը փորձում է հանրության աչքում քիչ կարևորել դատական գործընթացը: Ասում են` հիմա էլ իշխանությունում ամեն ինչ անում են, որ այս «արտակարգ պատահարը» արագ ու հեշտ հարթվի, ճիշտ այնպես, ինչպես այս դատավարության հետ կապված այլ խնդիրներ: Ասում են նաև, թե իշխանությունը գնում է գործընթացը դանդաղ «մաշեցնելու» ճանապարհով»,– գրում է թերթը:

Լրահոս
0