Լայմի կոկտեյլ

Ինչ խմել, ուտել և հագնել տապին. խորհուրդ են տալիս մասնագետները

59
(Թարմացված է 19:08 11.07.2017)
Աղ` չքրտնելու համար, խառը գործվածքներ`թանկարժեք մետաքսի փոխարեն և թարմացնող կոկտեյլներ. մասնագետների խորհուրդները կօգնեն դիմակայել ամառվա տապին։ Sputnik Ղրղըզստանը ներկայացնում է փորձագետների խորհուրդները` ինչպես հագնվել, ինչ ուտել և խմել ամռան շոգին։

Ի՞նչ ուտել

Շոգին ցանկալի չէ սառը ըմպելիքներ խմել, գերադասելի է օգտագործել սառեցրած կամ գոլ ըմպելիքներ։ Դրանք կարող են լինել անանուխի և երիցուկի թուրմեր, մասուրի թեյ, մրգային հյութեր։ Կարևորը դրանց մեջ չավելացնել շաքարավազ։

Շոգ օրերին գերադասելի են բանջարեղենային կամ այլ աղցանները։ Փորձեք աղցան պատրաստել` խառնելով ձմերուկի, սեխի, դեղձի կտորներն ու հատապտուղները։ Ուտելուց առաջ աղցանը որոշ ժամանակով թողեք սառնարանում կամ մրգային հյութից պատրաստված սառույց ավելացրեք վրան։

Ի դեպ, ամռան շոգին առատ քրտնարտադրությունից կարելի է ազատվել աղի օգնությամբ։ Փոքր քանակի խոշոր աղը կլրացնի օրգանիզմում պակաս նյութերի քանակը։ Որպես բոնուս, այն կօգնի նաև խնայել ուժերը։

Կոկտեյլ №1

  • Թարմ անանուխ – 1 կապոց
  • Լայմ – 1 հատ
  • Նարնջի հյութ – 300 մլն
  • Գազավորված հանքային ջուր – 500 մլ
  • Սառույց – 200 գր.

Անհրաժեշտ է ջուրը լցնել սառույցի վրա, ավելացնել հյութը, ճզմել լայմի կեսը, մյուս կեսը կտրատել, ավելացնել անանուխը և խառնել։

Կոկտեյլ №2

  • Սառույց — 200 գր.
  • Տոմատի հյութ – 500 մլ
  • Գազավորված հանքային ջուր – 500 մլ
  • Սև պղպեղ` ըստ ճաշակի

Այս ամենը խառնել և մատուցել չերրի լոլիկներով։

Հագուստի մասին

Շոգին գերադասելի է հագնել թեթև, թափվող գործվածքներ` բամբակ, մետաքս, վուշ։ Նման հագուստները բավականին թանկ են, սակայն այդ գործվածքների մեջ շոգը չես զգում։

Եթե հնարավորություն չկա որակյալ, թանկարժեք գործվածքներից զգեստներ կրել, կարելի է գնել իրեր, որոնցում բնական գործվածքների տոկոսը բարձր է։

Շոգն ու նորաձևությունը

Այս ամառ նորաձև են գծավոր զգեստները։ Կարևոր չէ գծերն ուղղահայաց են, թե հորիզոնական։ Կարևորը ճիշտ ընտրել զգեստը` կազմվածքին համապատասխան։

Գերակշռում են ծաղկային նախշերով (վարդեր, պիոններ)  զգեստները։

Դիզայներները թողարկում են նաև «համեղ» պրինտով գործվածքներ։ Այնպես որ զգեստների վրա կարելի է տեսնել տարբեր քաղցրավենիքների պատկերներ` պաղպաղակ, խմորեղեն։

Ներքնազգեստի ոճով կարված զգեստները շարունակում են նորաձև մնալ։ Մետաքսից և ժանյակներով կարված զգեստները գեղեցիկ են և սեքսուալ։

Գլխարկների մասին

Գլխարկները կարող են լինել տարբեր ոճերի և տարբեր զարդարանք ունենալ։ Շատերը գերադասում են դասական գույների գլխարկներ կրել։ Դա լավ է, քանի որ փրկում է շոգից։

Կոշիկի մասին

Այս սեզոնում նորաձև են հաստ տակացուով կամ մեծ կրունկով և արտասովոր դիզայնով կոշիկները։ Դրանք մեծ են, սակայն ոճային են։ Սպիտակ սպորտային կոշիկները դասական են դարձել, դրանք հիանալի կերպով համադրվում են ինչպես զգեստների, այնպես էլ անդրավարտիքների հետ։

Տղամարդիկ նախընտրում են սպորտային թեթև կոշիկներ և կեդեր։ Դրանք համադրելի են գրեթե բոլոր ոճերի հետ։

Русская версия

59