Постные салаты

Քաղաքապետարանը շարունակում է սննդի որակի վերահսկման ստուգայցերը

4
(Թարմացված է 18:43 10.07.2017)
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ստուգայցեր կատարել մայրաքաղաքում՝ բացօթյա առևտրի ապօրինի դեպքերը բացառելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում  քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է  նախորդ շաբաթվա ստուգայցերի արդյունքը, տեղեկացնում է քաղաքապետարանի կայքը։ Ստուգայցերի նպատակն ապօրինի առևտրի դեպքերը հայտնաբերելն ու կանխելն է:

«Հատկապես ամռանը շատ կարևոր է, որպեսզի սննդի վաճառքի կետերում ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններ, և մեր բնակիչներն օգտվեն որակյալ ու թարմ պահպանված ապրանքներից։ Խոսքը, հատկապես կաթնամթերքի և մսամթերքի մասին է: Կազմակերպեք անակնկալ շրջայցեր և քայլեր ձեռնարկեք այս հարցում որևէ թերացում թույլ չտալու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Նշված ժամանակահատվածում ապամոնտաժվել է 1 չգործող կրպակ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատկապես ոչ աշխատանքային օրերին ու ժամերին ակտիվացնել և խստացնել այս ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև խիստ վերահսկողություն սահմանել մայրաքաղաքի առևտրի օբյեկտներում վաճառվող սննդի պահպանման պայմանների, պիտանելիության ժամկետների և որակի նկատմամբ:

4