Էդվարդ Նալբանդյան

Կկայանա՞ արդյոք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը. նախարարը մեկնում է Վիեննա

20
ՀՀ արտգործնախարի առաջիկա այցելությունների վայրն ու ամսաթիվն արդեն հայտնի է. Նալբանդյանը մեկնում է Քիշնև, այնուհետև՝ Վիեննա:

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հուլիսի 11-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Վիեննա՝ ԵԱՀԿ մասնակից-երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ դիվանագիտական աղբյուրներից հայտնի էր դարձել, որ Վիեննայում կարող է կայանալ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Նալբանդյանը նույնպես չէր բացառել, որ հուլիսին կարող է նման հանդիպում տեղի ունենալ:

Մինչ այդ, հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քիշնև՝ մասնակցելու Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը:

20