Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյան. «Իմ նպատակն է ունենալ շախմատիստի պես մտածող հիսուն հազար մարդ»

53
(Թարմացված է 20:03 08.07.2017)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կոնֆերանսի ժամանակ նա շախմատը դիտարկեց որպես Հայաստանի զարգացման հիմք:

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ գրոսմայստեր Գաբրիել Ղազարյանը կարծիք հայտնեց, որ շախմատի դպրոցների առատությունը հանգեցնում է մի իրավիճակի, երբ գրոսմայստերները դառնում են մարզիչներ: Դա, նրա գնահատմամբ, ճիշտ չէ: Ի պատասխան ՀՀ նախագահ, շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ իր նպատակն է ունենալ հինգ լավ գրոսմայստեր, բայց նաև շախմատիստի պես մտածող հիսուն հազար մարդ:

«Շախմատը սովորեցնում է արդար հաղթել ու արդար պարտվել: Եթե մեր հանրության մի մասը, շատ չեմ ասում, գոնե հինգ տոկոսը այդ տրամաբանությամբ շարժվի, մեր երկիրը երեխաների համար բոլոր պայմանները ստեղծելու մեծ հնարավորություն է ունենալու: Շախմատը նաև Հայաստանի զարգացման տեսանկյունից եմ ես նայում»,-ասաց երկրի ղեկավարը:

Հանդիպման ժամանակ Սարգսյանը հարկ համարեց տեղեկացնել, որ արդեն ժամանակն է ունենալ շախմատի գիտահետազոտական ինստիտուտ:

Серж Саргсян
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ

«Կարծում եմ՝ այդ խնդիրն էլ կլուծենք, որպեսզի համակողմանի պատրաստենք մեր մարզիկներին»,-ասաց Սերժ Սարգսյանը:

Այսօր տեղի ունեցան նաև Շախմատի ֆեդերացիայի ղեկավար մարմինների՝ նախագահի և նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Շախմատի ֆեդերացիայի ղեկավար մարմինների՝ նախագահի և նախագահության կազմի ընտրությունները
Շախմատի ֆեդերացիայի ղեկավար մարմինների՝ նախագահի և նախագահության կազմի ընտրությունները

Ընտրություններից հետո կայացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը:

53