00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. մարզպետների ջարդը, միանգամից 3 երկրի դեսպանը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մութ ուժերը

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր ։ Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 8–ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». ՀՅԴ մարզպետների ջարդը շարունակում է

«ՀՅԴ-ն շարունակում է մարզպետների ջարդը: Երեկ պարզ դարձավ, որ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Նրան փոխարինելու է ՀՅԴ-ի Երևանի կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանը:

Ваче Тертерян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Sputnik Արմենիայի ֆոտոխցիկն արձանագրել է մարզպետի հրաժարականի դիմումը

Այս տեղեկությունը հաստատեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:

«Ցանկանում ենք լավ, երիտասարդ կադրերին ասպարեզ բերել»,- ասաց Վարդանյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք փոփոխության պատճառը գործող մարզպետ Գաբրիել Գյոզալյանի վատ աշխատանքն է, Աղվան Վարդանյանը նշեց. «Պարոն Գյոզալյանը շատ լավ էր աշխատում, շնորհակալություն ենք հայտնել, բավարարված ենք, բայց ժամանակները փոխվում են, պետք են նոր, թարմ կադրեր»,- փոփոխությունն այսպես հիմնավորեց Վարդանյանը:

Աշոտ Սիմոնյանը Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի համամասնական ցուցակի 14-րդ համարում էր: Մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի սեփական ընկերություն, որը ֆինանսական խորհրդատվություն է տրամադրում:

Նշենք, որ ՀՅԴ-ն հունիսի սկզբին մարզպետի փոփոխության էր կատարել նաև Շիրակում: ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանին փոխարինել էր կուսակից ընկերը տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Արթուր Խաչատրյանը:

Գյոզալյանը Արագածոտնի մարզպետի պաշտոնում էր 2016 թվականի մարտի 3-ից»,-գրում է թերթը:

«Հրապարակ». Վարչապետը պաշտոնանկ եղած սոցապ փոխնախարարին նախապատրաստել էր նախարարի պաշտոնին

«Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեր լրագրողին վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրաժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնաբանության կարիք չունեն»:

Մինչդեռ ազատված փոխնախարարի մտերիմները համացանցը հեղեղել են գրություններով, թե նախարարը հնարավորություն չի տվել նրան իրականացնելու իր ռեֆորմները:

«Բոլորին հարաբերական հնարավորություն է տրվում իրականացնելու և՛ իր ծրագրերը, և՛ իդեաները»,- փիլիսոփայել է նախարարը:

Ի դեպ, խոսակցություն կար, որ Կարեն Կարապետյանը Մարգարյանին նախապատրաստել է նախարարի պաշտոնի համար, ինչի պատճառով սոցապնախարարը ջանք չի խնայել երիտասարդ կադրի դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ և հասել է այն բանին, որ նրա համացանցային պահվածքը ճակատագրական է դարձել: «Դուք ստեղծում եք խնդիր և փորձում քաջաբար հաղթահարել, մի ստեղծեք այդ խնդիրը և մի հաղթահարեք»,- հեգնել է նախարարը:

Ափսոսո՞ւմ եք երիտասարդ փոխնախարարի հեռացման համար: Հարցն անպատասխան է մնացել»,-գրում է թերթը։

«Հրապարակ». Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան կնշանակվի միանգամից 3 երկրում

«Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս կհրապարակվի նախկին պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ դեսպան նշանակվելու հրամանագիրը. ագրեմանն արդեն ստացվել է: Նա միանգամից 3 երկրում կկատարի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները՝ Դանիա, Նորվեգիա, Իսլանդիա: Մեր հարցին ի պատասխան՝ Արզումանյանն ասաց. «Վերջին 5 տարիների ընթացքում բազմաթիվ նման բաներ ես թերթերից կարդացել եմ, տարբեր երկրներ՝ Ճապոնիա, այլ երկրներ: Հասկանում եք, Հայաստանում ձևավորվել է մի բան, որ մի թերթը գրում է, մյուսը մեկնաբանում է, երրորդը… կլինեն ինչ-որ նման զարգացումներ՝ հավանաբար, ես էլ, Դուք էլ կիմանանք այդ մասին»:

Мусорная свалка в Нубарашене - Sputnik Արմենիա
Կառավարությունը շարունակում է մաքրել Հայաստանը

Նա, թեև ժամանակին եղել է ՄԱԿ-ում, Հյուսիսային Ամերիկայում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, 1996-1998 թթ.՝ ՀՀ արտգործնախարար, սակայն ժամանակին նաև «ցախավելների» հեղափոխություն էր անում՝ իշխանափոխության հասնելու համար, Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետն էր՝ ընտրությունների փուլում, ապա 2007-ին մեղադրվեց փողերի լվացման մեջ, հայտնվեց բանտում, իսկ ավելի ուշ «Ազատ դեմոկրատների» հետ մտավ «Ժառանգության» ցուցակ և հայտնվեց խորհրդարանում:

Հիշեցնենք, որ Դանիայում և Նորվեգիայում ՀՀ դեսպանը գործարար Հրաչյա Աղաջանյանն էր, ով այդ պաշտոնին էր 2011-ից: Նրա օրոք է ՀՀ դեսպանությունը բացվել Կոպենհագենում: Նրա ընտանիքը կրթամշակութային ծրագիր է իրականացնում Սևանի ավազանում»,-գրում է թերթը:

«Փաստ». Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը հետաձգում է Անկարան

Թերթը գրում է. «Բոլորովին վերջերս Թուրքիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչներն ասում էին, որ «աշխատանքները շարունակվում են, մարդիկ աշխատում են զօրուգիշեր, մեր տարածաշրջանի շուկաները երկաթգծի կարիք ունեն»: Իսկ Վրաստան կատարած այցի ընթացքում վարչապետ Յըլդրիմը հայտարարում էր, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգիծը շահագործման կհանձնվի 2017թ–ի առաջին կիսամյակում:

Հիմա թուրքական աղբյուրները նշում են, որ իբր հայտնվել են շատ ազդեցիկ մարդիկ, ովքեր Անկարային խնդրել են, որպեսզի նախագիծը չիրականանա: Ընդ որում, նշվում է, որ արդեն մի քանի տարի է` այդ ուժերին «հաջողվում է վիժեցնել շինարարության ավարտը և շահագործումը»։

Լրահոս
0