Կորյուն Նահապետյան

Կորյուն Նահապետյան. «Ադրբեջանի նպատակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելն է»

115
(Թարմացված է 13:15 06.07.2017)
Ադրբեջանի հիմնական նպատակն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ։ Հայաստանը պետք է պատրաստ լինի ռազմական ու դիվանագիտական համարժեք պատասխան տալու։ Այսօր այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Վտանգավոր շրջափուլ է սկսվել։ Անդրադառնալով վերջին օրերին ԼՂ-ում սրված իրավիճակը, ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։

«Ադրբեջանն օգտագործում է տարբեր հարթակներ, հնարավորություններ՝ լարելու իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում: Տարբեր ժամանակներում Ադրբեջանի կողմից ձեռնարկվել են ռազմական գործողություններ՝ տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ որևէ կերպ հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Նահապետյանը համոզմունք հայտնեց, որ ստեղծված իրավիճակում հայկական կողմի գործողությունները պետք է հստակ ու համարժեք լինեն։ Նա միաժամանակ վստահեցրեց, որ Արցախի ՊԲ ռազմական գործողությունները հուլիսի 4-ից հետո մինչ այժմ համապատասխանում են իրավիճակին:

«Ադրբեջանի զինված ուժերը թաքնվում են իրենց խաղաղ քաղաքացիական բնակչության թիկունքում՝ դրանով ցույց տալով, որ իրենց չի հետաքրքրում իրենց բնակչության անվտանգությունը»,- ասաց Նահապետյանը` անդրադառնալով 2 տարեկան երեխայի մահվան դեպքին։

«Ադրբեջանի հիմնական նպատակն է սկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններ: Իսկ մենք, այս ժամանակ, ըստ նրա, պետք է «զգոն լինենք, պատրաստ, համախմբված օգտագործենք մեր դիվանագիտական ու ռազմական հնարավորությունները»,- ասաց Նահապետյանը։

Պատգամավորը հայտարարեց, որ առաջիկա օրերին Հայաստանը քաղաքական, դիվանագիտական բոլոր խողովակներով իրականացնելու է հստակ, նպատակադրված գործողություններ:

115
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (10)