00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտագաղթող պատգամավորը, մարզը բռի մեջ հավաքած մարզպետն ու ոչինչ չասող Մինսկի խումբը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հուլիսի 6-ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Արտագաղթում է նախկին պատգամավորը

«Մեզ տեղեկություններ էին հասել, որ ԱԺ նախկին պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը պատ¬րաստվում է արտագաղթել ԱՄՆ: Խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո նա վաճառել էր իր բիզնեսը, և տեղեկություններ կային, թե շուտով դեսպան է նշանակվելու, ինչը չեղավ: Սակայն իշխանությունները պակաս շքեղ նվեր չարեցին նրան, խուլիգանության մեջ մեղադրվող նրա որդին դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեցին:

Փոխարենը դատապարտվեցին ծեծկռտուքի մյուս մասնակիցները: Որտեղ է այժմ Արսենյանը և ինչով է զբաղվում, հետաքրքրվեցինք նրա խոսնակ Շուշան Դանիելյանից: Նա հայտնեց, որ Արսենյանն այժմ երկրում չէ, հանգստանալու նպատակով մեկնել է արտերկիր»,-գրում է թերթը:

«168 ժամ». Մինսկի խումբը մեխանիզմներ չունի

«168 ժամ» թերթը գրում է. «Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- «168 ժամ»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։ Նա նշել է, որ Ադրբեջանն ինչ-որ մեկի խամաճիկը չէ, որը չունի սեփական մոտիվացիաներ՝ ինչ-որ բան անելու համար.

Сопредседатели Минской группы ОБСЕ Игорь Попов (Россия), Ричард Хогланд (США) и Стефан Висконти (Франция) и Анжей Каспрчик. - Sputnik Արմենիա
Մինսկի խմբի հերթական լղոզված հայտարարությունը. նույն համահարթեցված մոտեցումն է

«Եթե նրանք որոշեն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դիմել, ապա, կարծում եմ՝ ոչ ոքի չեն լսի և կանեն դա։ Դրա համար մենք պետք է պատրաստ լինենք և մեզ պահենք այնպես, ինչպես մի ժողովուրդ, որը գտնվում է պատերազմական իրավիճակում։ Իրականում իրավիճակը շատ լուրջ է. ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի վաղը։ Մինսկի խմբին էլ պետք չէ իդեալականացնել. ՄԽ-ն արդեն վաղուց չի զբաղվում կոնֆլիկտի կարգավորմամբ։ Նայեք նրանց հայտարարություններին, գործողություններին. Մինսկի խումբը մեխանիզմներ չունի։

Այսօր միջազգային հարաբերություններում որևէ համակարգ չկա, խաղի կանոնները ոչ ոքի պարզ չեն, ոչ ոք չգիտի՝ որտեղ՝ ում ազդեցության գոտին է, այդ ամենը խառնվել է, և միջազգային հարաբերությունների այս քաոսային շրջանում այդպիսի առանձին ինստիտուցիոնալ խմբերը չեն կարող ուղղակի վերցնել և կարգավորել ինչ-որ լուրջ կոնֆլիկտ»։

«Հրապարակ». Ավշարի Գրիգորյանները Արարատի մարզում ճնշում են ԲՀԿ-ին

«Արարատի մարզում Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ: Նոր Խարբերդ համայնքի ղեկավար ԲՀԿ-ական Կամո Կակոյանի շրջապատից տեղեկացանք, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանն օրերս զգուշացրել է համայնքապետին՝ շատ չընդլայնել բիզնեսը, քանի որ մարզում որոշում կայացնողն իրենք են, ոչ թե ԲՀԿ-ականները: Իսկ Կակոյանն իրեն պատկանող սգո սրահը որոշել է ռեստորան դարձնել, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում այդ տարածքում: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ էլ այդ վայրում խաղատուն էր»,-գրում է թերթը:

«Հայկական ժամանակ». Աղետի գոտում կառուցած բնակարանների կոյուղու խողովակներն օգտագործված են եղել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակիչներն արտակարգ իրավիճակում են հայտնվել: Թաղամասի 22 բնակելի բազմահարկ շենքի կոյուղատար համակարգերը թերի կառուցապատման արդյունքում շարքից դուրս են եկել: Այժմ խնդիր է առաջացել՝ փոխել 264 կոյուղատար համակարգ:

Ситуация на рынке Фирдуси в Ереване - Sputnik Արմենիա
«Ֆիրդուսի» շուկայի կառուցումը` գլխացավա՞նք կառավարության համար

«Արագ հանձնելու պատճառով փորված պադվալները հողով ու աղբով են լցրել: Խողովակները մնացել է էդ լիցքի տակ: Ծանրությունն ընկել է խողովակների վրա և տրուբեկը իրարից անջատվել են, կեղտաջուրը լցվում է շենքի տակ, խոնավացնում բնակարանները: Պրոբլեմը սաղ շենքերում կա: Շինարարի թերություն է: Շան հոտ է գալիս, վտանգավոր է այստեղ ապրելն՝ արդեն յոթ տարի»,- armtimes.com-ի հետ զրույցում բողոքում են Մուշ-2 թաղամասի 18 շենքի բնակիչները:

Այս բնակելի շենքերը շահագործման են հանձնվել 2010 թվականին: Կառուցապատման աշխատանքներն իրականացրել է արդեն լուծարված և սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը»:

Լրահոս
0