Երևան

Շոգը փոքր-ինչ կնահանջի, անձրևն էլ կզովացնի ամառային երեկոն

5
«Հիդրոմետ» ծառայության տվյալով՝ այսօրվանից օդի ջերմաստիճանը կնվազի:

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Հուլիսի 6-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-9-ը կնվազի 4-6 աստիճանով:

Հուլիսի 6-ի երեկոյան Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ:

Այսօր՝ հուլիսի 6-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 35-37, գիշերը՝ 21-23 աստիճան տաքություն:

5