ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը` Ադրբեջանի հրապարակած լուսանկարների մասին

62
(Թարմացված է 16:07 05.07.2017)
Ադրբեջանական զոհերի լուսանկարների հրապարակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ Ադրբեջանի քարոզչամեքենայի ցինիզմի վկայություն, կարծում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik.  Բաքվի սադրանքների զոհերի լուսանկարների հրապարակումը «Ադրբեջան» կոչվող քարոզչամեքենայի ցինիկ և անմարդկային բնույթի վկայությունն է։ Թվիթերյան իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ ղարաբաղյան կողմը հայտնել էր, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։

Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ

Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկու քաղաքացի է զոհվել, որոնցից մեկը 2 տարեկան երեխա է։  Պաշտոնական Ստեփանակերտը վստահեցնում է, որ Բաքուն կենդանի թիրախ է դարձրել սեփական հանրությանը։

Русская версия

62