Սևան

Սևանա լիճը կզրկվի 100 մլն խմ ջրից

33
(Թարմացված է 16:21 04.07.2017)
Սևանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրինագիծն ընդունվեց։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 4-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 3:

Կառավարության այս օրինագծով նախատեսվում է 2017թ-ին Սևանա լճից օրենքով սահմանված 170 մլն խմ առավելագույն ջրառից բացի 100 միլիոն խմ լրացուցիչ ջուր բաց թողնել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի հուլիսի 6-ին, ժամը 10:00-ին:

33