00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգային ժողովն ուզում է «կուլ տա՞լ» Սևանը

© Sputnik / Asatur YesayantsОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Սևանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծը, որի համաձայն`այս տարի Սևանից ոռոգման նպատակով բաց կթողնվի 270 մլն խմ ջուր:

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ազգային ժողովում քննարկվող նախագծով սահմանվում է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խմ-ն է:

Озеро Севан - Sputnik Արմենիա
Վտանգված է Սևանա լիճը, 100 միլիոն խմ ջրբացթողումն անթույլատրելի է

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը հիմնավորեց կառավարության որոշումը, թե ինչու պետք է լրացուցիչ ջուր բաց թողնվի: Նրա խոսքով՝ ջրամբարներն այս տարի լցված չեն անհրաժեշտ քանակությամբ ջրով: Դրա հետևանքով առկա է թերոռոգում, ինչը կարող է հանգեցնել անկառավարելի ռիսկերի:

«Ծրագիրն ունի սոսկ գյուղատնտեսական խնդիրների լուծման նպատակ: Մենք՝ որպես պետություն, պարտավորություն ունենք շուրջ 130 հազար գյուղացիական տնտեսությունների առաջ և կոչված ենք պահպանել նրանց բնականոն աշխատանքը»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ «Հիդրոմետ» ծառայության տվյալով` 2016 թվականին, 2017-ի համեմատ, գետերում 20 տոկոսով քիչ ջուր կա։ Հունիսի 20-ի տվյալով` ջրի ծավալը քիչ է եղել նաև ջրամբարներում։

Ըստ նրա` Սևանի ջրի լրացուցիչ բացթողումը չի անդրադառնա լճի վրա, քանի որ վերջին 2 տարում ջրի մակարդակն ավելացել է 24 սմ-ով։

«Լրացուցիչ 100 մլն խմ ջրի բացթողումը 8 սմ-ով կնվազեցնի Սևանա լճի ջրի մակարդակը, սակայն այդ դեպքում էլ լճի մակարդակը 10 սմ-ով շատ կլինի, քան նախորդ տարի»,- ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Սևան-Հրազդան համակարգում առկա է 117 միլիոն խմ ջրի դեֆիցիտ անցած տարվա նկատմամբ: Նախորդ տարվա սցենարով ջրամատակարարում իրականացնելու դեպքում Մխչյանի, Ռանչպարի պոմպակայանները կարող են լրացնել այս դեֆիցիտի շուրջ 50 տոկոսը միայն:

Ըստ նրա` խնդիրն առավել սուր բնույթ է ստանում, երբ Սևան-Հրազդան համակարգի կարիքներին գումարվում են նաև Արաքս-Ախուրյան համակարգի խնդիրները:

«2016 թվականի համեմատ, Ախուրյանի ջրամբարի առավելագույն լցվածությունը 105 միլիոն խմ-ով պակաս է. 2016-ին եղել է 545 միլիոն խմ, այս տարի առավելագույն լցվածությունը՝ 440 միլիոն խմ: Ախուրյան-Արաքս համակարգի իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապակասի լրացման միակ տարբերակը մեխանիկական ջրարտադրությունն է Արմավիրի տարածքի խորքային հորերի շահագործման միջոցով, ինչը կպահանջի առնվազն 1,2-1,3 միլիարդ դրամ հավելյալ ծախս»,- ասաց Հարությունյանը։

Ազգային ժողովի քննարկմանը զուգահեռ բնապահպանները բողոքի ցույց էին անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ «SOS Սևան» կարգախոսով հավաքված շուրջ մի քանի տասնյակ բնապահպանները պնդում էին, որ Սևանա լճից 270 միլիոն խորանարդ լիտր ջրի բացթողումն աղետալի վիճակի կարող է հասցնել:

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը ներկայացրել է բնապահպանության նախարարության անցկացրած հետազոտությունը և վստահեցրել, որ այդ տվյալներն ապացուցում են, որ Սևանից չի կարելի ջուր բաց թողնել։

«ԱԺ-ում քննարկվում է օրենք, որն իրականում համապատասխան փորձագիտություն չի անցել, և եզրակացություններն ամբողջական չեն: Սևանից ջուր կարելի է բաց թողնել միայն բացառիկ դեպքերում, երբ երաշտ է, արտակարգ վիճակ է, սակայն նման վիճակ, ինչպես գիտենք, գոյություն չունի»,-ասաց Վարդանյանը:

Նշենք, որ Սևանա լիճը տեղակայված է 1900 մետր բարձրության վրա, մակերևույթը 1240 կմ է, խորությունը` մինչև 83մ: Լիճ է թափվում 28 գետ, լճից սկիզբ է առնում Հրազդան գետը:

Լրահոս
0