ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Ազգային ժողովն այսօր` հուլիսի 4-ին, արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը:
Նախագծով սահմանված է այս տարի Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողնել, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խ/մ-ն է:
Որոշումը մտահոգել է բնապահպաններին. նրանք սկսել են «SOS Սևան» պայքարը: Այսօր բնապահպանները ԱԺ-ի քննարկմանը զուգահեռ ակցիա կանցկացնեն ԱԺ դիմաց: