Գրքերի տոնավաճառ

Երևանում բացված առաջին գրատնակը կրում է Ավետիք Իսահակյանի անունը

16
(Թարմացված է 20:34 03.07.2017)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ ներկա է գտնվել երևանյան առաջին գրատնակի՝ «Ավետիք Իսահակյան» գիրք-տնակի բացման արարողությանը:

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Երևանի Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում տեղադրված գրատնակի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին և գրատան հեղինակ Արման Դավթյանին (Նուռ):

«Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության համատեղ ջանքերով իրականություն դարձած այս նախաձեռնությունը կունենա շարունակություն, որի շնորհիվ դասական հայտնի գրողների անուններ կրող մայրաքաղաքի մյուս փողոցներում նույնպես կտեղադրվեն գրատնակներ»,– նշված է քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Հարկ է նշել, որ ինքնատիպ ու անհրաժեշտ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել մասնավոր ներդրումներով:

Երևանյան գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։

Русская версия

16