Հովհաննես Ստեփանյանն ու Տիգրան Եղոյանը

Վայոց Ձորում էլեկտրասյունը խանգարում է զբոսաշրջության զարգացմանը

48
(Թարմացված է 19:25 03.07.2017)
Էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությունը բախվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի «գերակա շահին»։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորում ստեղծված համայնքներից մեկի գյուղացիները էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսության զարգացման ընթացքում բախվել են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի «գերակա շահին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքահայ ներդրող Հովհաննես Ստեփանյանը։

Գործարարը գյուղատնտեսական նախագիծ էր ներկայացրել կառավարությանը երկու և հավանություն ստացել` առաջինը` Զբոսաշրջություն գյուղական անասնապահական համայնքներում Վայոց Ձորի մարզում, մյուսը` «Գեղաստղ», Գեղարքունիքի մարզում։

«Ես որոշեցի փոքր համայնքներ ստեղծել (մի քանի ընտանիքից), որտեղ զբոսաշրջիկներն ու հյուրերը կկարողանային հայտնվել գյուղական մթնոլորտում, էկոլոգիապես մաքուր սնունդ համտեսել։ Ինձ առաջարկեցին այս ամենը մշակութային կենտրոնի վերածել», – ասաց Ստեփանյանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Մյուս կողմից` ծրագրի հեղինակները ուզում էին գյուղացիներին ցույց տալ, որ կարելի է ընտանիք պահել առանց գյուղը լքելու, գյուղական կյանքով հետաքրքրվող զբոսաշրջիկներին ընդունելով։

Ստեփանյանի հիմնած համայնքները` աստիճանաբար սկսել են զարգանալ, բայց Վայոց Ձորում անկանխատեսելի խնդիրներ են ի հայտ եկել։

«Բարձրավոլտ էլեկտրացանցերի ներկայացուցիչները որոշեցին հենասյուն դնել բարձրավոլտ էլեկտրաէներգիայի համար: Որպես տարածքի սեփականատեր՝ ինձանից 200 քառակուսի մետր տարածք գնեցին, սակայն դա հսկայական ավերածության պատճառ դարձավ: Հենասյունի կողքը՝ իմ տարածքով ճանապարհ բացեցին՝ իհարկե առանց ինձ հարցնելու, բացի այդ մոտ 1 հեկտար տարածք քարակույտերով է պատված: Հիմա անասունը, դուրս գալով գոմից, չի կարողանում բարձրանալ արոտավայր, քանի որ ճանապարհը փակ է»,- ասաց Ստեփանյանը:

Դա միակ խնդիրը չէ։ Ըստ Ստեփանյանի` այդ էլեկտրասյունը նաև սողանքի պատճառ է դարձել. սյան հարակից տարածքում ճեղքեր են առաջացել։

Ստեփանյանը դատարան է դիմել, գործը դեռ քննվում է։ Դատարանն արգելել է տարածքում շինարարություն կատարել, բայց ցանցերի տնօրինությունը շարունակում է աշխատանքներ կատարել տարածքում։

Սակայն խնդիրներն այսքանով չեն ավարտվում. գոմերի մոտով հոսող Շատին գետ չորացման վտանգի տակ է, ինչն էլ իր հերթին խանգարում է գոմեշաբուծությանը: Ստեփանյանի խոսքով` 32կմ երկարություն ունեցող գետի վրա 19 ՀԷԿ է կառուցվել։

  • Հովհաննես Ստեփանյան
    Հովհաննես Ստեփանյան
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Տիգրան Եղոյան
    Տիգրան Եղոյան
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 2
© Sputnik/ Asatur Yesayants
Հովհաննես Ստեփանյան

Սողանքի առաջացման վտանգի պատճառով խնդիրներ են առաջացել նաև անասնապահ և անասնաբույժ Տիգրան Եղոյանի հիմնած համայնքում։ Ավելի վաղ տնտեսությունները բավականին հաջող են զարգացել, բայց աշխատակիցներից շատերը դադարել են այնտեղ գալ։

«Մենք 50 հա տարածք էինք վարձակալել Շատինում։ Քանի որ արոտավայր տանող ճանապարհը փակ է, մեզ մոտ խնդիրեր են առաջանում հարևան համայնքների հետ` անասունին արածեցնելու հարցով։ Հիմա մենք անասուններին Գեղարքունիքի մարզի ամառային արոտավայրեր ենք ուղարկել, բայց չգիտենք` ձմեռնն ինչ է լինելու», – ասաց Եղոյանը։

Նրա խոսքով` քարակույտերի մեջ օձեր են հայտնվում, որոնք անասունների համար վտանգ են ներկայացնում։

Համայնքի ներկայացուցիչների ցույց տված լուսանկարների վրա երևում է, որ ապագա հենասյան հիմքը քարերից ու ավազից է կառուցված և վստահություն չի ներշնչում։

Русская версия

48