Դատ

Ընթանում է «Սասնա ծռեր» զինված խմբի դատավարությունը. ներկա են ոչ բոլոր պաշտպանները

27
Երևանում այսօր՝ հուլիսի 3-ին, մեկնարկեց «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամի գործով դատավարությունը:

ԵՐԵՎԱՆ, 3 Հուլիս — Sputnik. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամի գործով դատավարությունը։ Դատական նիստին բացակա պաշտպաններ կային։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը ներկայացրեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության հնարավորության մասին, իսկ պաշտպան Հրանտ Գևորգյանը  միջնորդեց «Սասնա ծռերի» երկու գործերը միացնել և քննել միասին: Դատարանը նպատակահարմար չգտավ։

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվում են արտագնա` Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

«Սասնա ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

27