Լենինգրադյան փողոցը

Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով կոչելու նախաձեռնությունը նորից կմտնի օրակարգ

65
(Թարմացված է 19:19 02.07.2017)
Լենինգրադյան փողոցը հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հարցը մնում է արդիական, սակայն ոչ թե իշխանության, այլ հասարակական կազմակերպությունների, ընդդիմադիր ուժերի կամ հարցով մտահոգ առանձին անհատների համար:

Գոհար Սարգսյան, Sputnik

«Ելք» խմբակցությունից Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը դեռևս 2016 թվականի վերջին՝ քաղաքացիական նախաձեռնությանը զուգահեռ, նախագիծ էր ներկայացրել: Պահանջն էր՝ Լենինգրադյան փողոցն անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի անունով: 4 ամիս ժամանակ կար, որ հարցը քննարկվեր, վերջը 2017 թվականի մայիսին նախագիծը հասավ մշակույթի և կրթության հանձնաժողով:

Анаит Бахшян в гостях у радио Sputnik Армения
© Sputnik/ Aram Nersesyan
Անահիտ Բախշյան

«Այն քննարկվեց, ես զգացի, որ ավագանու անդամների մեծ մասը պիտի դեմ քվեարկի: Ասում էին` դուք պողոտայի ժողովրդին հարցրե՞լ եք, իրենք համաձա՞յն են, Լենինգրադը պատմական հիշողություն է մեզ համար և նման այլ պատճառաբանություններ: Որպեսզի դեմ չքվեարկեն, առաջարկեցի հետաձգեն հարցը: Սեպտեմբերից կսկսվի նոր ավագանու աշխատանքը: «Ելքի» ծրագրում հստակ գրված է` Լենինգրադյան փողոցը վերանվանել Ազգալդյանի անունով»,- պատմեց Բախշյանը:

Հենց Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անունով կոչելու նախաձեռնությունը ազգային պարարվեստի գործիչ, Լեոնիդ Ազգալդյանի ազատագրական բանակի ջոկատի ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը համարում է անխոցելի տարբերակ:

Гагик Гиносян
© Sputnik/ Asatur Yesayants
Գագիկ Գինոսյան

«Այլևս գոյություն չունի այդ քաղաքը, ոչ մեկին չես վիրավորի` փողոցն անվանակոչելով։ Չեղած փողոցի անուն է։ Մարդիկ փոխել են, մենք վախենում ենք այդ անվանը կպչել»,- ասաց նա:

Գագիկ Գինոսյանն էլ այլ առաջարկ ունի՝ Ազգալդյանի անունով կոչել Բաբայան փողոցի այն հատվածը, որտեղ ապրել է հերոսը:

«Բաբայան փողոցը կիսվում է երկու մասի Ազատության պողոտայով։ Հնարավոր է մի հատվածը, որտեղ մինչև իր կյանքի վերջին օրը ապրել է Ազգալդյանը, որն ակամայից ազատագրական բանակի շտաբի, նաև զենքերի փորձարկման սենյակի էր վերածվել, կրի նրա անունը: Ես շեշտում եմ՝ Բաբայան փողոցի մի հատվածը, չեմ ասում՝ ամբողջությամբ, որովհետև Բաբայանն էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինի ազատագրմանը մասնակցած Սովետական միության հերոս էր»,-ասաց Գինոսյանը:

  • Լենինգրադյան փողոցը, որն առաջարկվում է անվանակոչել արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով
    Լենինգրադյան փողոցը, որն առաջարկվում է անվանակոչել արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով

1 / 7
© Sputnik/ Asatur Yesayants
Լենինգրադյան փողոցը, որն առաջարկվում է անվանակոչել արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով

Մեզ հետ զրույցում Գագիկ Գինոսյանը հայտնեց, որ տարբեր հասցեներով, ընդհուպ մինչև Բաղրամյան 26, նամակներ է ուղարկել: Նրա խոսքով՝ նամակները անպատասխան կորում էին:

«Ժամանակին դիմում եմ գրել նաև ՀՀ նախագահին, որ գոնե անկախության 25-ամյակին հերոսին կոչում չշնորհելու այդ մարատոնիումը վերացվի: Տարբեր պատասխաններ են լինում, որ դա մեկ օրում որոշելու բան չէ: Հիշենք, որ ամբողջ երկու տարի Մարտակերտի և Շահումյանի շրջանները չէին ընկնում թուրքի ձեռքը հենց Ազգալդյանի կազմակերպած ինքնապաշտպանության շնորհիվ: Նա ազատագրել է 27 գյուղ, 4 տարում նրա ղեկավարած ջոկատը 6 զինվոր է կորցրել»,-պատմեց Գինոսյանը:

Երևանի ավագանու անդամն ու Արցախյան ազատամարտի մասնակիցը կարծում են, որ իշխանության կողմից այս գործը կյանքի կոչելու համար քաղաքական կամք չկա:

65