ԱՄՆ սենատը

ԱՄՆ սենատորն աջակցում է հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին

40
Հայ ժողովրդի դեմ իրականացված ոճրագործությունները ցեղասպանություն որակելու գործում ես կանգնած եմ ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին, ասել է ԱՄՆ սենատոր Չակ Շումերը։

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ԱՄՆ սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերն իր աջակցությունն է հայտնել բանաձևին, որը կոչ է անում դատապարտել Հայոց ցեղասպանությունը և վերջ դնել Թուրքիայի կառավարության ժխտողականության քաղաքականությանը միջազգային հանրության մասնակցությանը, հայտնել է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը:

«Բոլոր երկրները պետք է ճանաչեն հայ ժողովրդի նկատմամբ 102 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի ցեղասպանությունը: Իմ սրբազան պարտքն է բարձրաձայնել անցյալի մասին, ինչպես նաև խոսել նրանց դեմ, ովքեր չեն կարողանում այդ մասին խոսել, ես հպարտորեն իմ ստորագրությունն եմ դնում Սենատի այս բանաձևի տակ»,- ասել է սենատոր Շումերը:

Սենատոր Շումերը երկար տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ աջակից է, ամեն տարի միանում է ամերիկահայերի կազմակերպած Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին:

40