00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու՞ պարարվեստի հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին չունի պետական համույթ

© Sputnik / Armenuhi MkhoyanТанцевальная школа Гюмри
Танцевальная школа Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մշակութային մայրաքաղաք ու պարարվեստի հարուստ ժառանգություն ունեցող Գյումրին, զարմանալի է, բայց մինչ օրս չունի պետական հովանավորության տակ գտնվող որևէ պարային համույթ: Խոսքը նրա մասին այն չէ, որ չկան արժանի խմբեր, կան ու բավական լավ խմբեր, որոնք ոչ մի բանով հետ չեն մնում հանրապետության մի քանի պետական կոչում ստացած համույթներից:

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Երևանն ունի մի քանի պետական անսամբլ, պետական է նաև Վանաձորի «Հորովելը», իսկ Գյումրին նման համույթ չունի, ունի միայն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մի քանի խմբեր: Խնդիրը միշտ եղել է ու բարձրաձայնվել բայց «սայլը տեղից չի շարժվել»:

Նշենք, որ ժամանակին՝ մինչև 1945 թվականը, Լենինականն ունեցել է երգի-պարի պետական անսամբլ, որը գործել է ֆիլհարմոնիայում: 1949 թվականին անսամբլը լիկվիդացել է և ինքնագործ կարգավիճակով տեղափոխվել է Սևյանի անվան մշակույթի պալատ:

Мультфильм, созданный в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրեցիների ստեղծած «Կապույտ տրակտոր Գոշան» արդեն մոտ 21 մլն դիտում ունի

«60- ական թվականին խոսք է եղել, որ Լենինականում կբացվի պետական անսամբլ ու այդպես էլ ինչ-ինչ պատճառնեորով չի բացվել: Այդ տարիներից արդեն քաղաքում գործում էր «Շաբոյանի» անսամբլը, որը ոչ մի բանով չէր զիջում պետականին, պարզապես աշխատավարձ չէին ստանում»,- Sputnik Արմենիայի թղթակցին տեղեկացրեց Գյումրու պարարվեստի դպրոցի տնօրեն, «Գյումր», «Ալեքպոլ», «Գյումրվա վարպետներ» անսամբլների գեղարվեստական ղեկավար և գլխավոր բալեյտմաստեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գասպարյանը։

Նա ավելի քան 40 տարի պարուսույց է և 53 տարվա պարող:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու պարարվեստի դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյան
Танцевальная школа Гюмри. Самвел Гаспарян - Sputnik Արմենիա
Գյումրու պարարվեստի դպրոցի տնօրեն Սամվել Գասպարյան

«Քաղաքում պետական անսամբլ ստեղծելու համար հույսը միայն քաղաքապետարանի վրա պետք չէ դնել, այլ նաև ՀՀ մշակույթի նախարարության: Մենք այսօր քաղաքում ունեք պարարվեստի դպրոց, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կա հատուկ բաժին, ունենք լավ տղաներ ու աղջիկներ, բայց այդ կադրերը չունեն հեռանակար՝ ու՞ր են գնալու աշխատելու այսքանից հետո: Այդ պատճառով նրանց համար պարավեստը շատ կարճ կյանք է ունենում, հատկապես տղաների մոտ»,-նշեց Սամվել Գասպարյանը:

Ի դեպ, քաղաքում այսօր կա երկու տասնյակից ավել պարային խումբ, խորհրդային տարիներին դրանք 4 էին՝ Գուլբայագործների մշակույթի կենտրոնը, Շաբոյանի անվան անսամբլը, Սևյանի մշակույթի տունը և Պիոներների պալատը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու պարարվեստի դպրոցը
Գյումրու պարարվեստի դպրոցը - Sputnik Արմենիա
1/4
Գյումրու պարարվեստի դպրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու պարարվեստի դպրոցը
Գյումրու պարարվեստի դպրոցը - Sputnik Արմենիա
2/4
Գյումրու պարարվեստի դպրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու պարարվեստի դպրոցը
Գյումրու պարարվեստի դպրոցը - Sputnik Արմենիա
3/4
Գյումրու պարարվեստի դպրոցը
© Sputnik / Armenuhi MkhoyanԳյումրու պարարվեստի դպրոցը
Գյումրու պարարվեստի դպրոցը - Sputnik Արմենիա
4/4
Գյումրու պարարվեստի դպրոցը
1/4
Գյումրու պարարվեստի դպրոցը
2/4
Գյումրու պարարվեստի դպրոցը
3/4
Գյումրու պարարվեստի դպրոցը
4/4
Գյումրու պարարվեստի դպրոցը

Իսկ ի՞նչ կտա պետական բառը համույթի անվանը կցելով, պարզվում է մեծ արտոնություն, ամենակարևորը՝ լրացուցիչ ֆինասավորում, ինչը ոչ միայն աշխատավարձի, այլ նաև շատ տարազների հարցը կլուծի:

«Այսօր մենք քաղաքում չունեք այն կոլեկտիվը, որը հագեցած լինի նորմալ տարազներով: Մեր կոլեկտիվի տարազն, օրինակ, կարվել է 1990 թվականին: Մենք օգտագործում ենք նույն տարազը մի քանի պարի մեջ, ինչը չի կարելի»,- ասաց Գասպարյանը:

Ժամանակին ինքնագործունեությամբ զբաղվող համույթները բավական լավ մակարդակի վրաեն եղել, և քաղաքի իշխանությունները չեն ունեցել շահագրգվածություն պետական համույթ ունենալու: Այդ հարցին հիմա պետք է միայն պետական մոտեցում: Այն այսօր պարարվեստի մշակները հրատապ են համարում:

Լրահոս
0