00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարը բացասական է համարում Ադրբեջանին ռուսական կամ որևէ այլ զենք վաճառելու փաստը

© Sputnik / Asatur YesayantsВиген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ շատ բացասական է դիտում ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին։

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանի մոտեցման մեջ ոչինչ չի փոխվել։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում: Առաջին ու պարզ պատճառով, որովհետև Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով»,- ասաց նախարարը։

Սարգսյանի խոսքով` Ադրբեջանի ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին և վերլուծության դժվար ենթարկվող խնդիրների համադրմամբ, և այդ առումով լինի դա ռուսական, իսրայելական, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ, նոր ռիսկեր է ստեղծում, որովհետև դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահի:

«Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մեր ծրագիրը։ Դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում»,- ասաց նախարարը` շեշտելով, որ դա շատ հավակնոտ ծրագիր է, որը պարբերաբար ընդլայնվում է։

Дмитрий Шугаев - Sputnik Արմենիա
Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Հայաստանին

Նրա խոսքով` այն խնդիրները, որոնք Հայաստանը բարձրացնում է այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատև և կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը:

«Մենք ստանում ենք այն զենք-զինամթերքը, որը գնում ենք Ռուսաստանում, մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում։ Այն ինչ-որ գնում ենք, գնում ենք դաշնակցային սկզբունքով` Ռուսաստանի ներքին գներով, և դա մեզ համար զենք ձեռք բերելու շատ կարևոր շուկա է,- ասաց Սարգսյանը և ավելացրեց,- եթե որևէ մի պաշտոնյա Հայաստանում ձեզ ասի, որ շատ ոգևորված է նրանից, որ Ադրբեջանում ռուսական զենք է հայտնվել, կարծում եմ՝ նա անկեղծ չի լինի ձեզ հետ»:

Նշենք, որ անցյալ շաբաթ Ռուսաստանից Ադրբեջան է մատակարարվել նորագույն ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սպառազինություններն ուղարկվելու են մերձճակատային գոտի։

Լրահոս
0