Մամուլ

Մամուլ. Ի՞նչ ասացին համանախագահներն ու ի՞նչ են ասում արտագաղթողները

12
(Թարմացված է 09:41 20.06.2017)
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է հունիսի 20-ի մամուլի տեսությունը:

«Առավոտ». «Համանախագահների օգտագործած եզրույթը լուրջ մտահոգություններ է առաջացրել Բաքվում»

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն «Առավոտի» հետ զրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի արդյունքում տարածած հայտարարությունում մի քանի ուշագրավ եզրույթ է առանձնացրել։

«Համանախագահների այսօրվա հայտարարությունում կա առանցքային մեկ կետ: Խոսելով, որ այցելել են Զանգելանի, Կուբաթլուի, Լաչինի  Քելբաջարի շրջաններ, համանախագահներն այդ շրջաններն անվանել են «Տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ»  ոչ թե «օկուպացված տարածքներ»: Վստահ եմ՝ այդ եզրույթը շատ լուրջ մտահոգություն է առաջացնելու Ադրբեջանում: Հուսով եմ, որ սա մեր դիվանագիտության հաջողությունն է և ոչ միայն Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականության արդյունքը»,– ասել է Դավիթ Շահնազարյանը։

Նրա համոզմամբ, այժմ մեր դիվանագիտության առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի բանակցային գործընթացում այս ձևակերպման պահպանումը:

«Ժողովուրդ». «Համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման համար քննադատում են Ադրբեջանին»

«Ժողովուրդն» էլ անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության այլ շեշտադրությանը։ Մասնավորապես` hամանախագահների կոչին, որով վերջինները կողմերին հորդորում են ձեռք առնել միջոցներ, որոնք թույլ կտան մեղմել լարվածությունը շփման գծում, ինչպես նա Հայաստանի  Ադրբեջանի միջազգային սահմաններին:

«Համանախագահները նույն ուղերձով դիմում են Հայաստանի ղեկավարներին,  Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությանը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն անկեղծ չեն խնդրի փոխզիջումային լուծման մասին իրենց հայտարարություններում, այլապես չէին փորձի ամենատարբեր միջոցներով վիժեցնել խաղաղ կարգավորման գործընթացը  իսկապես կգնային փոխզիջումների,– գրում է թերթը,–  ավելին՝ եթե Ադրբեջանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու կողմնակից լիներ, ապա չէր հրահրի վերջին օրերի սահմանային միջադեպերը, որոնց հետևանքով հայկական կողմը 4 զոհ է ունեցել: Այս առումով պատահական չէ փաստը, որ սա ԵԱՀԿ ՄԽ երկրորդ հայտարարությունն է, որտեղ համանախագահները հրադադարի ռեժիմի խախտման համար հասցեական քննադատում են Ադրբեջանին»:

«168 ժամ». «Ցանկացած մահմեդական երկրի հետ հարաբերությունները Հայաստանի համար նպաստավոր են»

«168 ժամ» –ն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի` Կատար կատարած այցին։ «Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական տիրույթներում Կատարի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը, անկախ տվյալ պահին ստեղծված իրավիճակային զանազան դրսևորումներից, բխում է մեր երկրի շահերից։ Եվ միայն խրախուսելի ու գովելի պետք է համարել նման այցի իրականացումը Դոհա»,- թերթի հետ զրույցում ասել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Քաղաքական առումով ցանկացած մահմեդական երկրի հետ Հայաստանի հարաբերությունների որակական նոր մակարդակի բարձրացումը, անշուշտ, նպաստավոր է մեզ համար՝ հաշվի առնելով արցախյան հիմնախնդրի առկայությունը։ Հիմնախնդիր, որն ադրբեջանական կողմը հաճախ փորձում է ներկայացնել որպես կրոնական բնույթ ունեցող հակամարտություն, նաև մեզ վրա փորձելով ճնշում բանեցնել տարբեր իսլամական կառույցների միջոցով»,- ասել է նա։

Ի դեպ, երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Նալբանդյանի այցը նախապես պլանավորված չի եղել, սակայն ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «168 ժամ»–ի հետ զրույցում հերքել է այդ լուրերը՝ ասելով, որ նախարարի բոլոր այցերը նախապես ծրագրվում են, ժամկետները՝ համաձայնեցվում։

«Հրապարակ». քաղաքական լեգենդներ` հանուն ապաստանի

«Հրապարակը» Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվել է, թե ինչ լեգենդներ են պատմում Հայաստանից արտագաղթածները` արտերկրում ապաստան ստանալու համար։

Գագիկ Եգանյանն ասել է, որ ըստ բելգիացի իր գործընկերների` առաջին տեղում քաղաքական հալածանքների մասին պատմություններն են, երկրորդը` խառնամուսնությունները` իբր ամուսինը հայ է, կինը՝ ադրբեջանցի, ո՛չ Հայաստան կարող են վերադառնալ, ո՛չ Ադրբեջան։ 3-րդը` սեռական փոքրամասնություններն են, 4-րդը՝ «Եհովայի վկաները»։

«Ժողովուրդ». Կադրային նոր փոփոխություններ ՀՀ ԶՈՒ–ում

«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ըստ թերթի աղբյուրների` Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից,  նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը:

«Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը, առայժմ հայտնի չէ»,– գրում է թերթը` հիշեցնելով, որ Օնիկ Գասպարյանը երկար տարիներ եղել է բանակային կորպուսի հրամանատար:

12
Հիվանդանոց, արխիվային լուսանկար

ՀՀ–ում շատանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը. մահճակալային ֆոնդը կրկին ավելացվել է

7
(Թարմացված է 14:01 05.03.2021)
Վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության դեպքերի աճ է նկատվում։ ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ երկրի մահճակալային հզորությունները սահմանափակ են։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարությունը այսօր վերաբացել է շուրջ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

«Հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ հայտնել էր, որ այժմ վիրուսի առկայությունը հաստատվում է թեստավորվածների 16 տոկոսի մոտ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 442–ով և դարձել 173 749։

 

7
թեգերը:
հիվանդանոց, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
COVID-ին նույնպիսի էվոլյուցիա է սպասում․ բժիշկը խոսել է կորոնավիրուսի ապագայի մասին
Առողջապահության նախկին նախարարը կորոնավիրուսի 3-րդ ալիք չի կանխատեսում
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

69
(Թարմացված է 13:49 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

69
թեգերը:
Զինված ուժեր, Բանակ, Անդրանիկ Քոչարյան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում