ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. «Էրեբունի» ռուսական ավիակայանում անցկացվեց Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ Տոնի շրջանակում հանդիսատեսին ներկայացվեց վառ ավիաշոու` Մի-8 և Մի-24 ուղղաթիռներով և ՄԻԳ-29 պիլոտաժներով։
Բարձրագույն պիլոտաժի հնարքներով հանդիսատեսին անձամբ ուրախացրեց ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովը, որը ՄԻԳ-29-ով կատարեց «թեք հանգույց» հնարքը, շուռ տված թռիչք, «ականջ» հնարքը:
«Հունիսի 12-ին տոնն է այն երկրի, որտեղ ծնվել եմ, մեծացել, կրթություն ստացել, օդաչու դարձել: Հպարտ եմ իմ ժողովրդի ու երկրի համար: Ուրախ եմ, որ մենք բարեկամներ ունենք, և հիանալի է, որ այսքան մարդ է եկել մեր տոնին: Հայաստան և Ռուսաստան` մենք միասին ենք», — ասաց Պետրովը:
Պետրովը, որը ավիակայանում աշխատում է արդեն հինգ տարի, խոստովանում է, որ նրան դուր է գալիս Հայաստանը: Տեղի բնակչության հետ զինվորականները ջերմ հարաբերություններ ունեն, լավ են զգում իրենց այստեղ:
«Մենք գրեթե տարբերություն չենք դնում Հայաստանի և Ռուսաստանի միջև», — ասաց Պետրովը:
Ինչպես նշեց Հայաստանում ՌԴ դեսպանատան ռազմաօդային կցորդ Եվգենի Բուլավինցևը, ավիակայանի անձնակազմը պատվով է կատարում Հայաստանի և ՀԱՊԿ-ի օդային սահմանների պաշտպանության խնդիրը:
«Կայանը կատարում է նաև մի շարք հատուկ, երբեմն իր համար ոչ բնորոշ խնդիրներ, այդ թվում` Սիրիա մարդասիրական բեռների տեղափոխումը», — ասաց Բուլավինցևը:
Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ գնդապետ Արթուր Պողոսյանը, գործընկերներին շնորհավորելիս, իր հերթին ռուս ժողովրդին մաղթեց խաղաղություն և բարեկեցություն:
«Իմ մարտական ընկերներին, ՌԴ ԶՈՒ-ին մաղթում եմ մարտական պատրաստվածության բարձր մակարդակ: Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը միշտ բարձր մակարդակի վրա լինի, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը», — ասաց Պողոսյանը:
Միջոցառման շրջանակներում բազմաթիվ հյուրեր կարողացան մոտիկից ծանոթանալ ինքնաթիռներին և ուղղաթռիներին, մտնել օդաչուի խցիկն ու լուսանկարվել սրտի ուզածի չափ: Տոնակատարությունն ավարտվեց փոքրիկ համերգով:
Ռուսաստանի օրը` հունիսի 12-ը, ՌԴ պետական տոնն է: Մինչև 2002 թվականը այն ՌՍՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրն էր: 1992 թվականից սկսած տոնը նշվում է ամեն տարի՝ հունիսի 12-ին ՌՍՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրը:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։
Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով


