Հայաստանում նշել են Ռուսաստանի օրը

Հայաստանում Ռուսաստանի օրը նշել են բարձր պիլոտաժի հնարքներով

68
(Թարմացված է 13:26 10.06.2017)
Երևանի երկնքում իրենց պրոֆեսիոնալ հմտությունները ցուցադրեցին Էրեբունի ավիակայանի ռուս օդաչուները։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. «Էրեբունի» ռուսական ավիակայանում անցկացվեց Ռուսաստանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում։ Տոնի շրջանակում հանդիսատեսին ներկայացվեց վառ ավիաշոու` Մի-8 և Մի-24 ուղղաթիռներով և ՄԻԳ-29 պիլոտաժներով։

Բարձրագույն պիլոտաժի հնարքներով հանդիսատեսին անձամբ ուրախացրեց ավիակայանի հրամանատար Ալեքսանդր Պետրովը, որը ՄԻԳ-29-ով կատարեց «թեք հանգույց» հնարքը, շուռ տված թռիչք, «ականջ» հնարքը:

© Sputnik. Դավիթ Գալստյան, Կարեն Եփրեմյան
Ռուս օդաչուները բարձրագույն պիլոտաժի հնարքներ ցուցադրեցին Երևանի երկնքում

«Հունիսի 12-ին տոնն է այն երկրի, որտեղ ծնվել եմ, մեծացել, կրթություն ստացել, օդաչու դարձել: Հպարտ եմ իմ ժողովրդի ու երկրի համար: Ուրախ եմ, որ մենք բարեկամներ ունենք, և հիանալի է, որ այսքան մարդ է եկել մեր տոնին: Հայաստան և Ռուսաստան` մենք միասին ենք», — ասաց Պետրովը:

Պետրովը, որը ավիակայանում աշխատում է արդեն հինգ տարի, խոստովանում է, որ նրան դուր է գալիս Հայաստանը: Տեղի բնակչության հետ զինվորականները ջերմ հարաբերություններ ունեն, լավ են զգում իրենց այստեղ:

«Մենք գրեթե տարբերություն չենք դնում Հայաստանի և Ռուսաստանի միջև», — ասաց Պետրովը:

Ինչպես նշեց Հայաստանում ՌԴ դեսպանատան ռազմաօդային կցորդ Եվգենի Բուլավինցևը, ավիակայանի անձնակազմը պատվով է կատարում Հայաստանի և ՀԱՊԿ-ի օդային սահմանների պաշտպանության խնդիրը:

«Կայանը կատարում է նաև մի շարք հատուկ, երբեմն իր համար ոչ բնորոշ խնդիրներ, այդ թվում` Սիրիա մարդասիրական բեռների տեղափոխումը», — ասաց Բուլավինցևը:

Հայաստանի ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ գնդապետ Արթուր Պողոսյանը, գործընկերներին շնորհավորելիս, իր հերթին ռուս ժողովրդին մաղթեց խաղաղություն և բարեկեցություն:

«Իմ մարտական ընկերներին, ՌԴ ԶՈՒ-ին մաղթում եմ մարտական պատրաստվածության բարձր մակարդակ: Ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը միշտ բարձր մակարդակի վրա լինի, որպեսզի մենք կարողանանք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը», — ասաց Պողոսյանը:

  • Ավիաշոու «Էրեբունի» ավիաբազայում՝ նվիրված Ռուսաստանի օրվան
    Ավիաշոու «Էրեբունի» ավիաբազայում՝ նվիրված Ռուսաստանի օրվան
    © Sputnik/ Karen Yepremyan

1 / 6
© Sputnik/ Karen Yepremyan
Ավիաշոու «Էրեբունի» ավիաբազայում՝ նվիրված Ռուսաստանի օրվան

Միջոցառման շրջանակներում բազմաթիվ հյուրեր կարողացան մոտիկից ծանոթանալ ինքնաթիռներին և ուղղաթռիներին, մտնել օդաչուի խցիկն ու լուսանկարվել սրտի ուզածի չափ: Տոնակատարությունն ավարտվեց փոքրիկ համերգով:

Ռուսաստանի օրը` հունիսի 12-ը, ՌԴ պետական տոնն է: Մինչև 2002 թվականը այն ՌՍՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրն էր: 1992 թվականից սկսած տոնը նշվում է ամեն տարի՝ հունիսի 12-ին ՌՍՖՍՀ պետական ինքնիշխանության մասին հռչակագրի ընդունման օրը:

Русская версия

68