Արմեն Կարապետյան

Փորձագետ. սմարթֆոնների վրա կիբերհարձակումների բում է սպասվում

31
(Թարմացված է 22:13 09.06.2017)
Կիբերանվտանգության գծով մասնագետները մտահոգված են` մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում սմարթֆոնները հաքերների կողմից կարող են ենթարկվել զանգվածային հարձակումների։ Այսօր շատերն ամենակարևոր տեղեկությունները` բանկային, անձնական տվյալներ, գաղտնագրեր պահում են հենց հեռախոսի մեջ։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Կասպերսկու լաբորատորիայի աշխատակիցները նախազգուշացնում են` օգտատերերի անձնական տվյալների ստացման համար սմարթֆոնները գտնվում են հարձակման նոր մեթոդներ մշակող կիբերհանցագործների ուշադրության կենտրոնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանում և Վրաստանում Կասպերսկու լաբորատորիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Համակարգչային անվտանգության ոլորտում միջազգային առաջնորդ «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությունը ուրբաթ Երևանում անցկացրեց «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով սեմինար` ֆինանսական ընկերությունների ներկայացուցիչների համար։

Միջոցառման նպատակն էր մասնագետներին նոր կիբերվտանգների հետ ծանոթացնելը, հասկանալ, թե ինչպես կարելի է դրանց հակազդել, ինչպես նաև կիբերանվտանգության ոլորտում միտումների ներկայացումը։

ՏՏ անվտանգության և բիզնես

Ինչպես նշեց Կարապետյանը` միջոցառումնը վերաբերում է ֆինանսական հատվածին։

«Սա հենց այն է, ինչն ամենից հաճախ է գրավում չարագործների ուշադրությունը։ Պատճառը պարզ է` մեծ գումարներ կան այնտեղ։ Հայաստանը, մյուս երկրների նման, կարող է ենթարկվել հաքերական հարձակումներին, այն 100%–ով պաշտպանված չէ։ Հենց այդ պատճառով դեռ շատ անելիքներ կան այս ոլորտում», – ավելացրեց նա։

Կարապետյանի խոսքով` հաքերներն ավելի ժամանակակից են գործում, իսկ ջարդելու մեթոդները բազմազան են։

«Մի կողմից մենք ավելի ուժեղ ենք դառնում, մյուս կողմից` հաքերները նոր մեխանիզմներ են մշակում։ Լաբորատորիան մի շարք լուծումներ ունի փոքր, միջին, խոշոր բիզնեսի և պետական կառույցների համար։ Մենք տարբեր մոտեցումներ ենք առաջարկում բիզնեսի պաշտպանության համար։ 20 տարի շարունակ մենք զբաղվում ենք թվային աշխարհի պաշտպանությամբ», – ասաց Կարապետյանը։

Բիզնեսի պաշտպանության տարրական մեթոդներ

Փորձագետը մի քանի խորհուրդ տվեց իրենց տվյալներն ու ֆինանսները պահպանել ցանկացող օգտատերերին։ Առաջին հերթին անհրաժեշտ է, որ օգտատերերը գիտակցեն լիցենզավորված ծրագրերի հետ աշխատելու կարևորությունը։

  • Արմեն Կարապետյան
    Արմեն Կարապետյան
    © Sputnik/ Asatur Yesayants
  • Ալեքսեյ Գորելկին
    Ալեքսեյ Գորելկին
    © Sputnik/ Asatur Yesayants
  • «Կասպերսկի» լաբորատորիայի սեմինարը Հայաստանում
    «Կասպերսկի» լաբորատորիայի սեմինարը Հայաստանում
    © Sputnik/ Asatur Yesayants
1 / 3
© Sputnik/ Asatur Yesayants
Արմեն Կարապետյան

«Իհարկե, միշտ էլ գրավում է անվճար ծրագիրը, սակայն դա մեծ ռիսկ է սարքի համար։ Բոլոր լիցենզավորված ծրագրերը անհրաժեշտ է ժամանակին թարմացնել։ Երկրորդ քայլը հակավիրուսային ծրագրի տեղադրումն է։ Երրորդը` օգտատերը միշտ պետք է հետևի «հիգիենայի» կանոններին։ Չի կարելի բացել կասկածելի նամակները և անցնել «սենսացիոն» վերնագրեր և անվանումներ պարունակող հղումներով», – ասաց Հայաստանում և Վրաստանում Կասպերսկու լաբորատորիայի տարածաշրջանային ներկայացուցիչը։

Պետք չէ բոլորին ի ցույց դնել անձնական տվյալները. դեպքեր են լինում, երբ օգտատերերը սոցցանցում տեղադրում են վարորդական իրավունքի, անձնագրի լուսանկարներ կամ տեղեկություն իրենց գտնվելու վայրի մասին։

Կարապետյանի խոսքով` պետք չէ մոռանալ գաղտնագրերի հաճախակի փոփոխման, ինչպես նաև տարբեր ռեսուրսներում տարբեր գաղտնագրերի օգտագործման անհրաժեշտության մասին։

Ֆինանսական հաստատությունների թեման շոշափելիս փորձագետը նշեց, որ հայկական բանկերը վերջին տարիներին որոշակի աշխատանք են տարել` ուղղված անվտանգության մակարդակի բարձրացմանը, սակայն այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան։

Русская версия

31