ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանիպում ռուսատանաբնակ հայ բարերար Հրաչյա Պողոսյանի հետ։ Նա Հայաստան է բերել ցուցահանդես, որի մեջ ընդգրկել է իր բարեգործական գործունեությունը ներկայացնող շուրջ 80 լուսանկար։
«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել բարերար, բազմաթիվ նախագծերի նախաձեռնող Հրաչյա Պողոսյանին, ով ջանք չի խնայում նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար», – լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

«Սիրով Հայաստանին և Ռուսաստանին» ցուցահանդեսը բացվելու է հունիսի 10-ին, նույն օրը Տիխվին քաղաքում կկայանա 1941 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ողբերգությանը (այդ օրը գերմանացիները պայթեցրին շրջափակման մեջ գտնվող երեխաներով վերջին երկու էշելոնները։ Պատմաբանների տվյալներով զոհվել է շուրջ 2000 երեխա) նվիրված «Հավերժության գնացք» ֆիլմի ցուցադրությունը։ Նույն օրը հայ հասարակությանն իր գիրքը կներկայացնի լեգենդար մարշալ Բաղրամյանի թոռը` Հովհաննես Բաղրամյանը։
Միջոցառման շրջանակներում գյումրեցի Յուզեխովիչ ընտանիքին կհանձնվի Պողոսյանի աջակցմամբ ձեռք բերված բնակարանի բանալիները։

«Վաղը մենք նոր բնակարանի բանալիները կփոխանցենք Յուզիխովիչների ընտանիքին, որը տանիքից զրկվել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով, իսկ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում նաև կորցել է որդուն», – ասաց Հակոբյանը։
Ծնողներին տուն նվիրելը Յուզիխովիչների որդու երազանքն էր, սակայն նա չհասցրեց…
Ինքը` Պողոսյանը, վստահ է, որ իր գործունեությունը թույլ կտա վերականգնելու այն ջերմությունը, որը ժամանակին կապում էր նախկին ԽՍՀՄ ժողովուրդներին։
Պողոսյանը ծնվել է Ագարակ գյուղում, այնտեղ էլ անցել է նրա մանկությունը։ 1988 թվականին նա ավարտել է ռազմական թեքումով Մարշալ Բաբաջանյանի անվան Երևանի մասնագիտական հանրապետական դպրոցը։ Արժանացել է կապիտանի կոչման, սակայն 1999 թվականին լքել է ԶՈՒ–ն` պահուստային մայորի կոչումով։ Այսօր նա զբաղվում է բարեգործությամբ։
«Ամեն անգամ Հայաստան գալով` լցվում եմ հայրենիքիս ջերմությամբ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պողոսյանը։
Բնակվելով Սանկտ Պետերբուրգում` Պողոսյանը լավ գիտի` ինչ է նշանակում կարոտել հայրենիքը, այն վայրերը, որտեղ ծնվել և մեծացել ես։ Այս հարցում օգնում են պարբերաբար Հայաստան այցելելը։

Պողոսյանը գործունեություն է ծավալում 10 երկրներում` Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Էստոնիա, Սլովակիա, Լիտվա, Լատվիա, Ղազախստան, Բելառուս և Մոնղոլիա։ Նրա աջակցությամբ վերականգնվել և վերանորոգվել է մշակութային և պատմական նշանակության ավելի քան 80 օբյեկտ, դրանցից 24 հուշարձան` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հերոսներին կամ իրադարձություններին, 6 խաչքար` Հայոց ցեղասպանությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։
«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։
Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։
Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։
Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։
Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։
Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։
Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։
Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։
Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով


