00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տունը` ծնողներին, գիրքը` ժողովրդին. բարերար Պողոսյանը երազանքներ է իրականացնում

© Sputnik / Karen YepremyanВстреча с меценатом Грачья Погосяном в Министерстве диаспоры РА
Встреча с меценатом Грачья Погосяном в Министерстве диаспоры РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանաբնակ հայ բարերար Հրաչյա Պողոսյանը Հայաստան է ժամանել` մասնակցելու Ռուսաստանի օրվան նվիրված «Սիրով Հայաստանին և Ռուսաստանին» ցուցահանդեսի բացման արարողությանը։ Սփյուռքի նախարարությունում Պողոսյանի հետ հանդիպում էր։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանիպում ռուսատանաբնակ հայ բարերար Հրաչյա Պողոսյանի հետ։ Նա Հայաստան է բերել ցուցահանդես, որի մեջ ընդգրկել է իր բարեգործական գործունեությունը ներկայացնող շուրջ 80 լուսանկար։

«Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել բարերար, բազմաթիվ նախագծերի նախաձեռնող Հրաչյա Պողոսյանին, ով ջանք չի խնայում նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար», – լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

© Sputnik / Karen YepremyanՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Встреча с меценатом Грачья Погосяном в Министерстве диаспоры РА. Грануш Акопян - Sputnik Արմենիա
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան

«Սիրով Հայաստանին և Ռուսաստանին» ցուցահանդեսը բացվելու է հունիսի 10-ին, նույն օրը Տիխվին քաղաքում կկայանա 1941 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած ողբերգությանը (այդ օրը գերմանացիները պայթեցրին շրջափակման մեջ գտնվող երեխաներով վերջին երկու էշելոնները։ Պատմաբանների տվյալներով զոհվել է շուրջ 2000 երեխա) նվիրված «Հավերժության գնացք» ֆիլմի ցուցադրությունը։ Նույն օրը հայ հասարակությանն իր գիրքը կներկայացնի լեգենդար մարշալ Բաղրամյանի թոռը` Հովհաննես Բաղրամյանը։

Միջոցառման շրջանակներում գյումրեցի Յուզեխովիչ ընտանիքին կհանձնվի Պողոսյանի աջակցմամբ ձեռք բերված բնակարանի բանալիները։

© Sputnik / Karen YepremyanՀանդիպում բարերար Հրաչյա Պողոսյանի հետ
Встреча с меценатом Грачья Погосяном в Министерстве диаспоры РА - Sputnik Արմենիա
Հանդիպում բարերար Հրաչյա Պողոսյանի հետ

«Վաղը մենք նոր բնակարանի բանալիները կփոխանցենք Յուզիխովիչների ընտանիքին, որը տանիքից զրկվել է 1988 թվականի երկրաշարժի պատճառով, իսկ անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում նաև կորցել է որդուն», – ասաց Հակոբյանը։

Ծնողներին տուն նվիրելը Յուզիխովիչների որդու երազանքն էր, սակայն նա չհասցրեց…

Ինքը` Պողոսյանը, վստահ է, որ իր գործունեությունը թույլ կտա վերականգնելու այն ջերմությունը, որը ժամանակին կապում էր նախկին ԽՍՀՄ ժողովուրդներին։

Պողոսյանը ծնվել է Ագարակ գյուղում, այնտեղ էլ անցել է նրա մանկությունը։ 1988 թվականին նա ավարտել է ռազմական թեքումով Մարշալ Բաբաջանյանի անվան Երևանի մասնագիտական հանրապետական դպրոցը։ Արժանացել է կապիտանի կոչման, սակայն 1999 թվականին լքել է ԶՈՒ–ն` պահուստային մայորի կոչումով։ Այսօր նա զբաղվում է բարեգործությամբ։

«Ամեն անգամ Հայաստան գալով` լցվում եմ հայրենիքիս ջերմությամբ», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Բնակվելով Սանկտ Պետերբուրգում` Պողոսյանը լավ գիտի` ինչ է նշանակում կարոտել հայրենիքը, այն վայրերը, որտեղ ծնվել և մեծացել ես։ Այս հարցում օգնում են պարբերաբար Հայաստան այցելելը։

© Sputnik / Karen YepremyanՀանդիպում բարերար Հրաչյա Պողոսյանի հետ
Встреча с меценатом Грачья Погосяном в Министерстве диаспоры РА - Sputnik Արմենիա
Հանդիպում բարերար Հրաչյա Պողոսյանի հետ

Պողոսյանը գործունեություն է ծավալում 10 երկրներում` Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Էստոնիա, Սլովակիա, Լիտվա, Լատվիա, Ղազախստան, Բելառուս և Մոնղոլիա։ Նրա աջակցությամբ վերականգնվել և վերանորոգվել է մշակութային և պատմական նշանակության ավելի քան 80 օբյեկտ, դրանցից 24 հուշարձան` նվիրված Հայրենական մեծ պատերազմի հերոսներին կամ իրադարձություններին, 6 խաչքար` Հայոց ցեղասպանությանը։

Русская версия

Լրահոս
0