Գնումներ

Գնումների ընթացակարգը պարզեցվել է. փոքր և միջին բիզնեսը շահում է

126
(Թարմացված է 16:53 09.06.2017)
Այսուհետև փոքր և միջին բիզնեսին ավելի հեշտ կլինի մասնակցել պետական գնումների մրցույթին. ընթացակարգը պարզեցվել է պետական գնումների մասին նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայաստանի պետական գնումների համակարգում արված փոփոխություններն ուղղված են գործընթացի հեշտացմանը, մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի աշխատանքի պարզեցմանը։

«Փոփոխություններ են արվել մրցույթներին մասնակցողների համար։ Այսուհետև գնումների համար անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը հասանելի է առցանց ռեժիմով։ Դա կհեշտացնի մասնակիցների նախապատրաստումը, ինչպես նաև զգալիորեն կկրճատի նախկինում անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը»,– ասաց ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը։

Նրա խոսքով` պարզեցվել են միջին և փոքր բիզնեսի տնտեսվարողների` մրցույթներին մասնակցելու պայմանները։ 5 մլն դրամի գնում կատարելու պարագայում փոքր և միջին բիզնեսի գործարարների նկատմամբ որակավորման չափորոշիչներ չեն կիրառվելու, այնինչ նախկինում պետք էր ներկայացնել փաստաթղթերի որոշակի ցանկ (ֆինանսական հաշվետվություն, գործունեության ժամկետ, տեղեկություն աշխատակիցների համար և այլն)։

«Առաջին քայլերն անող ընկերություններին դա թույլ կտա  կապ հաստատել պատվիրատուների հետ»,– ասաց Շահնազարյանը։

Փոփոխությունները վերաբերել են նաև նրանց, ովքեր ժամկետանց հարկային պարտավորություններ ունեն։ Նոր օրենքի համաձայն, եթե տնտեսվարողի ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցում 50 000 դրամը, ապա նա նույնպես հնարավորություն ունի մասնակցելու գնումներին։

Պետական գնումների 7 տեսակներից մնացել են 4-ը. էլեկտրոնային մրցույթ, մրցույթ, գնանշում և գնումներ մեկ անձից։ Շահնազարյանի խոսքով` համակարգի պարզեցումը միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։

Նախարարությունը մեծ նշանակություն է հատկացնում նաև էլեկտրոնային համակարգի անցմանը։ Գնումների գործընթացի մասին տվյալները հասանելի են gnumner.am կայքում։ Կայքը գրանցման հնարավորություն է ընձեռում, իսկ հետաքրքրող հայտի մասին տվյալներն ուղարկվում են օգտատիրոջ փոստին։

Էլեկտրոնային գնումները թույլ են տալիս ավտոմատ գրանցվել համակարգում, առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու ֆինանսների նախարարություն։

Գնումների մասին նոր օրենքը, որը կառավարությունն ընդունել էր 2016 թվականի վերջին, ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 25-ին։

126
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

14
(Թարմացված է 13:49 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

14
թեգերը:
Զինված ուժեր, Բանակ, Անդրանիկ Քոչարյան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Դեղատուն, արխիավյին լուսանկար

Դիմակավորված ու զինված գողություն Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը

4
(Թարմացված է 13:50 05.03.2021)
Դանակով զինված կողոպտիչը մտել է դեղատուն, սպառնացել աշխատակցին, հափշտակել գումարն ու փախել։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։

Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։

Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով

4
թեգերը:
գողություն, Դեղատուն, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետին
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում