Կարեն Կարապետյան

Վարչապետը համոզված է` վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն

48
(Թարմացված է 23:28 09.06.2017)
ՀՀ վարչապետն այցելել է Քաղավիացիայի գլխավոր վարչություն, անդրադարձել ավիացիայի խնդիրներին ու «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման հարցին։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն՝ ծանոթացել ավիացիոն ոլորտում տեղի ունեցող զարգացումներին և առաջիկա ծրագրերին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Կարեն Կարապետյանը նախ եղել է աերոդրոմային և օդային երթևեկությունների կառավարման կենտրոններում, որտեղ կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել վերջիններիս գործունեության վերաբերյալ:

Վարչապետին զեկուցվել է, որ 2016 թվականին արձանագրվել է օդային ուղևորահոսքերի աննախադեպ ցուցանիշ՝ այն հասել է 2 մլն 117 հազարի: 2017-ի առաջին հինգ ամսվա ընթացքում արձանագրվել է և ուղևորահոսքերի, և բեռնափոխադրումների շարունակական աճ, մասնավորապես, ուղևորահոսքն աճել է 31 տոկոսով, բեռնափոխադրումների ծավալը՝ 82 տոկոսով:

Քաղավիացիայի գլխավոր վարչությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկել Հայաստանից կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ, բանակցություններ են տարվում ավիաընկերությունների և ներդրողների հետ:

Նոր ավիաընկերություններ ներգրավելու, չվերթերի հաճախականությունն ու երթուղիների ցանցն ավելացնելու նպատակով աշխատանքներ են տարվում նաև բիզնես միջավայրի բարելավման նպատակով: Մասնավորապես, գործողություններ են իրականացվում ուղղված թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը, պահանջվող փաստաթղթերի կրճատմանը, տոմսերի վաճառքի, հայտերի ներկայացման առցանց համակարգերի ներդրմանը, ինչն ավելի վերահսկելի ու թափանցիկ կդարձնի գործընթացը: Վերանայվում են նաև միջպետական համաձայնագրերը, Եվրոպական միության հետ ընթանում են Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Վարչապետը կարևորել է նշված ուղղություններով աշխատանքների իրականացումը և հանձնարարել, հաշվի առնելով ոլորտի զարգացումները, կառավարության աշխատակազմ ներկայացնել ավիացիոն բնագավառի զարգացման հստակ առաջարկություններ:

Տեղեկացվել է, որ այժմ մշակվում է նաև փոքր ավիացիայի զարգացման ծրագիրը և այդ նպատակով գնահատվում է մեր երկրի օդանավակայանների ներկա վիճակը: Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով փոքր ավիացիայի պահանջարկը՝ անհրաժեշտ է ընտրել այն թիրախային կետերը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի չվերթեր իրականացնել:

«Անհրաժեշտ է ըստ ուղղությունների ուսումնասիրել առևտրային փոխադրումները, հասարակական տրանսպորտի վիճակը, տվյալ ուղղության ներուժը, սակագնային քաղաքականության հնարավորությունները: Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն և աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան և ունենանք զարգացման տեսլական»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման հարցին՝ վարչապետը նշել է. «Այդ ուղղությամբ պետք է իրականացնել շատ կոշտ վերահսկողություն, չպետք է յուրաքանչյուրին նույն կերպ վերաբերվել, այնտեղ նորմալ աշխատող մարդիկ էլ կան, պետք է այդ տարանջատումն անել»:

Կարեն Կարապետյանը կարևորել է նաև օդանավակայանում զբոսաշրջիկներին տեղեկատվական ծառայությունների մատուցման կետերի ավելացումը, որոնք կառաջարկեն գործակալներ, թարգմանիչներ, տրանսպորտ: «Մենք պետք է մատուցենք այլընտրանքային ժամանակակից ծառայություններ»,- ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևանի կենտրոն տրանսպորտային երթուղու ներդրմանը և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի և օդանավակայանի ղեկավարության համագործակցության հնարավորությունների վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև օդանավակայանի գործունեության ընդլայնման 2021-2023 թվականների ծրագրի նախագծին:

48
Օնիկ Գասպարյան

«Բանակի փեշերից են կախվել». Քոչարյանն ասաց` ինչպես է լուծվելու Օնիկ Գասպարյանի հարցը

16
(Թարմացված է 13:49 05.03.2021)
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց հարցին` ի վերջո Օնիկ Գասպարյանն այժմ աշխատանքից ազատվա՞ծ է համարվում, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի խնդիրը պետք է լիներ, որ թույլ չտար որևէ մեկին քիթը խոթել բանակի ներքին խնդիրներին։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս ԳՇ–ի` վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարությանը։

«Մեր խնդիրները թողած` բանակի փեշերից են կախվել բոլորը։ Որևէ մեկի մտքով չի անցել բանակը դարձնել պետական գործիք, անգամ Հոկտեմբերի 27-ից հետո որևէ քայլ չի արվել գործող իշխանության դեմ։ Բանակը պետք է միայն արտաքին թշնամի ունենար, այլ ոչ թե ներքին»,–ասաց Քոչարյանը։

Հարցին, թե բոլորին հետաքրքրում է` Օնիկ Գասպարյանն այժմ ԳՇ պե՞տ է, թե՞ ազատվել է աշխատանքից, Քոչարյանը պատասխանեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի ուղարկել վարչապետի միջնորդությունը ՍԴ–ում վիճարկելու, ինչը նշանակում է, որ Գասպարյանը 3 օր հետո համարվում է աշխատանքից ազատված։ Քոչարյանը ենթադրում է, որ այս ընթացքում վարչապետը կա՛մ նախագահին կներկայացնի նոր թեկնածու, կա՛մ ՊՆ–ի հետ կոնսուլտացիաներ կլինեն և գուցե այդ պարտականությունը դրվի տեղակալներից մեկի վրա։

Մեկ այլ հարցի, թե ի՞նչ ճակատագիր է սպասում այն զինվորականներին, որոնք միացել են ԳՇ–ի հայտարարությանը` Քոչարյանը պատասխանեց, որ զինվորականների 90 տոկոսն այժմ իրականացնում է իր առջև դրված գործը, բացառությամբ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան խաչատրյանի, որն ազատվեց աշխատանքից։

Անդրադառնալով Տիրան Խաչատրյանի այն քայլին, որ նա Վարչական դատարան է դիմել` վիճարկելով աշխատանքից ազատման փաստը` Քոչարյանը նշեց, որ Խաչատրյանը վարչական դատարան դիմելուց առաջ թող մտածեր` իր այդ քայլով ինչպիսի՞ վտանգ հասցրեց ՀՀ ներքին անվտանգությանը։

Իրադրությունը սրվեց այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը կրկին առաջարկությունն ուղարկեց ՀՀ նախագահին։

Գլխավոր շտաբը մարտի 1-ին նոր հայտարարություն տարածեց նշելով, որ կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։

Մարտի 2-ին հայտնի դարձավ, որ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

16
թեգերը:
Զինված ուժեր, Բանակ, Անդրանիկ Քոչարյան, Օնիկ Գասպարյան
Ըստ թեմայի
Բանակը չի ենթարկվի Օնիկ Գասպարյանին ազատելու որոշմանը. Վազգեն Մանուկյան
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը հանդիպել են. ի՞նչ են քննարկել
Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանն իր դրդմամբ է գործում
Դեղատուն, արխիավյին լուսանկար

Դիմակավորված ու զինված գողություն Գյումրիում. կողոպտիչը հափշտակել է ամբողջ գումարը

4
(Թարմացված է 13:50 05.03.2021)
Դանակով զինված կողոպտիչը մտել է դեղատուն, սպառնացել աշխատակցին, հափշտակել գումարն ու փախել։ Իրավապահները քայլեր են ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Գյումրիում գործող «Նատալի ֆարմ» դեղատունը երեկ կողոպտել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 21։20-ի սահմանում դիմակավորված և զինված անձը մտել է Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող դեղատուն, սպառնացել դանակով ու այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։

Հետո հափշտակել է գումարն ու փախել։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։

Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտը կատարող անձի ինքնությունը պարզելու, նրան և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Կայքի տեղեկություններով՝ դեղատնից հափշտակվել է մոտ 130 հազար դրամ։

Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով

4
թեգերը:
գողություն, Դեղատուն, Գյումրի, Հայաստան
Ըստ թեմայի
Սպանել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր վերանորոգման արտադրության պետին
Սպանություն Լոռիում. 35–ամյա տղամարդը մահացել է մինչև հիվանդանոց հասնելը
Երկու անգամ նույն տունն է մտել գողության համար, Սևանի ոստիկանները բռնել են դեպքի վայրում