Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը մեկնեց Ղազախստան

11
(Թարմացված է 13:19 09.06.2017)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ղազախստան է մեկնել աշխատանքային այցով։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հունիսի 9-ին, աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Աստանայում կայանալիք «Աստանա Էքսպո 2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին իրենց մասնակցությունն են հաստատել 115 պետություն և 18 միջազգային կազմակերպություն: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներին և «կանաչ» տեխնոլոգիաներին նվիրված ցուցահանդեսում, որը կրում է «Ապագայի էներգիա» խորագիրը, մասնակից երկրները կներկայացնեն էներգախնայողության համաշխարհային լավագույն տեխնոլոգիաները, էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման բնագավառում առկա նորագույն մշակումները:

Հանրապետության նախագահը էքսպոյի շրջանակում կայցելի նաև հայկական տաղավար:

11